Մարդը և լորդու օձը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը և լորդու օձը
տեսակնկար
նկարիչՏիգրան Փոլատ
հիմնական թեմամարդու, բնության և կենդանու պատկերներով համատեղված պատկեր
Ծանոթագրություններ

Մարդը և լորդու օձը, Տիգրան Փոլատի նկարազարդումներից, որում հերոսը ներկայացված է 17-18-րդ դարերի ֆրանսիական ազվականներին բնորոշ կերպարով։ Պահպանված է նաև ֆրանսիական ազնվականներին բնորոշ ժամանակի տարազը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր սովորության համաձայն` Փոլատը պատկերի սյուժե է ընտրել առակի առաջին մասը, երբ մարդը լորդու օձ է բռնել։ Կասկածելով, որ նա կարող է իրեն թունավորել և չանսալով ո'չ նրա հավաստիացմանը, ո'չ ոչ էլ ուրիշի վկայությանը, որ նա մարդուն բարեկամ է, որոշում է սպանել։ Առակի բարոյախոսությունը այն է,որ մեծամեծերի կարծիքով, ամեն ինչում միայն իրենք են ճշմարիտ։ Նկատի ունենալով առակում ցույց տված մարդու գերիշխանությունը, կամայականությունը և մարդու ապերախտությունը կենդանիների հանդեպ, նկարիչն ընտրել է ֆրանսիական ազնվականի տիպար` ցայտուն դարձնելու համար մարդու մենաշնորհ կամայականությունը։

Գեղարվեստական արտահայտության տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլատը նույնիսկ այս երևակայական տիպարին պատկերել է հոգեբանական արտահայտությամբ, նրա դեմքին արտացոլված սառն անտարբերության հանդեպ աղերսող օձը ասում է նրա կանխամտածված վճռի մասին։

Գեղարվեստական անմիջականությամբ է ստեղծված մարդու, կենդանու և բնության համատեղումով ստեղծված այս պատկերը` օգնելով ընթերցողին ավելի պատկերավոր տպավորություն ստանալու առակից։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆոնտենի առակները արտացոլում են 17-րդ դարի հասարակական կյանքի երևույթները, մինչդեռ Փոլատի պատկերազարդումներում առակների հերոսները ներկայացված են առավելապես ժամանակակից` 19-20-րդ դարերի մարդկանց կերպարներով։ Փոլատն այս առակի պատկերազարդման մեջ տեղ է տալիս առակախոսի ժամանակի մարդու կերպարին, որը հազվադեպ երևույթ է նրա մոտ։ Նա ուզում է ասել, որ անցյալի այդ երևույթները պահպանված են նաև ներկա պայմաններում [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987