Մարդը երկրից
Մարդը երկրից անգլ.՝ The Man from Earth | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3] և դրամա |
Թեմա | անմահությունը արձակում և Հիսուս |
Թվական | նոյեմբերի 13, 2007[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Richard Schenkman?[4][1][2][…] |
Պրոդյուսեր | Steven Alexander?, Richard Schenkman?, Robbie Bryan?, Eric D. Wilkinson? և Emerson Bixby? |
Սցենարի հեղինակ | Jerome Bixby? |
Դերակատարներ | Ջոն Բիլլինգսլի[5][2], Թոնի Տոդ[5], Դևիդ Լի Սմիթ[4][5][2], Ուիլյամ Քեթ[5][2], Ռիչարդ Ռիլի[5], Alexis Thorpe?[5], Ellen Crawford?[5][2] և Annika Peterson? |
Օպերատոր | Afshin Shahidi? |
Երաժշտություն | Mark Hinton Stewart? |
Մոնտաժ | Neil Grieve? |
Տևողություն | 87 րոպե[6] |
Պաշտոնական կայքէջ |
«Մարդը երկրից» (անգլ.՝ The Man from Earth), 2007 թվականին Ջերոմ Բիքսբիի սցենարով նկարահանված գիտական ֆիլմ, ռեժիսորը Ռիչարդ Շենքմանն է[7][8]: Պրեմիերան կայացել է 2007 թվականին, Կոմիկ-Կոն փառատոնի ժամանակ[8]: Նույն թվականին այն թողարկել է DVD տարբերակով[9]: Գլխավոր դերերում էին Դեյվիդ Լի Սմիթը և Թոնի Տոդը[8]: Ֆիլմին ժողովրդականություն է բերել համացանցի միջոցով այն ներբեռնելու հնարավորությունը[9][10]: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեկ երեկոյի և գիշերվա ընթացքում, նույն վայրում, երբ մի քանի ծանոթներ քննարկում են նրանցից մեկի անսպասելի հայտարարությունն այն մասին, որ նա, առանց ծերանալու արդեն 14 հազար տարի է ապրում է Երկրի վրա[10][11]: Ֆիլմը երկու մրցանակի է արժանացել Ռոդ Այլենդի միջազգային կինոփառատոնում` լավագույն բեմադրություն և լավագույն սցենար անվանակարգերում[10]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի պրոֆեսոր Ջոն Օլդմանը, որը տասը տարի աշխատել է այնտեղ, հանկարծ որոշում է տեղափոխվել: Իմանալով նրա գնալու մասին` նրա ընկերները և գործընկերները` կենսաբան Հարրին, մարդաբան Էրիկ Դանը, պատմաբան Սենդին, արվեստի պատմաբան Էդիթը, հնագետ Արթուրը և նրա ուսանողուհի Լինդան, գալիս են նրա տուն` հրաժեշտ տալու: Ավելի ուշ նրանց միանում է տարեց հոգեբույժ Գրուբերը: Անսպասելիորեն Ջոնը պատմում է նրանց, որ իրականում նա 14 հազար տարի առաջ ծնված Մադլենյան մշակույթի «քարանձավային մարդ» է, սակայն որոշակի տարիքի հասնելուց հետո (մոտ 35 տարեկան) դադարել է ծերանալ և հասել է մինչև մեր ժամանակներ: Այն բանի պատճառով, որ ուրիշները նկատում են իր արտաքին տեսքի անփոփոխ մնալը, Ջոնն ամեն 10 տարին մեկ ստիպված է տեղափոխվել նոր վայր, որտեղ նրան ոչ ոք չի ճանաչում և փոխել իր անունը և ապրելակերպը:
Պատասխանելով ընկերների հարցերին, ովքեր միանգամից չեն հավատում այս խոստովանությանը, Ջոնը հակիրճ նկարագրում է իր կյանքը, որն անցելէ տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում. Ջոնը Բուդդայի ուսանողն էր և Վան Գոգի ծանոթը, տարբեր ժամանակներում մի քանի գիտական աստիճաններ է ստացել: Ավելին, նա պնդում է, որ Բուդդայի հետ հանդիպումից հետո նա որոշել է քարոզել նրա ուսմունքը մարդկանց, բայց չի հասկացվել, և իբր թե ժամանակի հետ պատմության պատահական և կանխամտածված խեղաթյուրման հետևանքով այդ իրադարձությունները հայտնի են դարձել որպես Քրիստոսի կյանքի նկարագրություն: Վերջին հայտարարությունը ունկնդիրների, հատկապես` քրիստոնյա հավատացյալ Էդիթի զայրույթն է առաջացնում, ով մեղադրում է Ջոնին աստվածանարգության համար: Գրուբերի ճնշմանը տակ Ջոնն ասում է, որ ինքը հորինել է իր պատմությունը: Հյուրերը կասկածանքներով հեռանում են, և մնում են միայն Ջոնին սիրահարված Սենդին և Գրուբերը:
Անդրադառնալով տարբեր ժամանակներում իր անուններին` Ջոնը նշում է այն անունը, որով իրեն կոչել են 60 տարի առաջ: Հանկարծ Գրուբերը, ով մանկության տարիներին զրկվել էր հորից, հասկանում է, որ Ջոնն է եղել իր հայրը և նույն պահին մահանում է սրտի կաթվածից: Ջոնը հեռանում է, և հետևելով Սենդիի խնդրանքին, նրան տանում է իր հետ:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեյվիդ լի Սմիթ - պրոֆեսոր Ջոն Օլդմեն
- Թոնի Տոդ - Դեն
- Ջոն Բիլինգսլի - Հարի
- Էլեն Կրոյֆորդ - Էդիթ
- Անիկա Փիթերսոն - Սենդի
- Ուիլյամ Քեթ - Արտ
- Ալեքսիս Թորպ - Լինդա Մյորֆի
- Ռիչարդ Ռիլե - բժիշկ Ուիլ Գրուբեր
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
«7th Symphony - 2nd Movement»
- Կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովեն
«Forever»
- Երգի բառերի հեղինակ` Ռիչարդ Շենկման
- Կոմպոզիտոր` Մարկ Հինթոն Ստյուարտ
Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվական - Ռոդ Այլենդի միջազգային կինոփառատոնի գրան պրի մրցանակ` Լավագույն սցենար անվանակարգում:
- 2007 թվական - Ռոդ Այլենդի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ` Լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում:
- 2008 թվական - «Սատուրն» մրցանակի առաջադրում Ֆիլմի լավագույն DVD թողարկում անվանակարգում[12]:
Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսին սկսվել են ֆիլմի «Երկրից մարդ. Հոլոցեն» (անգլ.՝ The Man from Earth: Holocene) անվանումով շարունակության նկարահանումները, որի պրեմիերան կայացել է 2017 թվականին[13][14][15]: Շենկմանը և Վիլկինսոնը ֆիլմին անհրաժեշտ գումարը հավաքել են Քիքսթարթերի միջոցով[9][16]: Ըստ Բիքսբիի սցենարի և Շենկմանի մշակման ստեղծվել է համանուն թատերական ներկայացում[11]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0756683/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=133466.html
- ↑ http://www.filmaffinity.com/en/film890034.html
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film890034.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0756683/fullcredits?ref_=tt_cl_sm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ A day at the 'Con with Jon (Cryer)
- ↑ 8,0 8,1 8,2 Vanessa Williams, Sterling Knight Join ‘Man From Earth’ Sequel
- ↑ 9,0 9,1 9,2 Illegal Downloads Made 'Man From Earth' a Hit; Now What to Do for an Encore?
- ↑ 10,0 10,1 10,2 Sci-Fi Producer Thanks Internet Pirates For Sharing His Film
- ↑ 11,0 11,1 Community Theatre to open 'Jerome Bixby’s Man From Earth' on Jan. 27
- ↑ Academy of Science Fiction, Fantasy & Horror Films, USA (2008)
- ↑ The Man From Earth: Holocene
- ↑ Sequel To Cult Sci-Fi Pic ‘The Man From Earth’ A Go With Vanessa Williams, Sterling Knight Among Cast
- ↑ EXCLUSIVE INTERVIEW: Director and Producer of The Man From Earth: Holocene
- ↑ Man From Earth: The Series Gets A Kickstarter Campaign
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Человек с Земли(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|