Մարգիտ Մադարաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգիտ Մադարաս
MargitMadarasz1908.tif
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`թենիսիստ
Երկիր`Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ`օգոստոսի 23, 1884(1884-08-23)
Ծննդավայր`Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ`փետրվարի 15, 1959(1959-02-15) (74 տարեկանում)
Մահվան վայր`Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն

Մարգիտ Մադարաս (հունգ.՝ Madarász Margit, օգոստոսի 23, 1884(1884-08-23), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 15, 1959(1959-02-15), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի թենիսիստուհի, առաջին հունգարացի կինն է, որ հանդես է եկել թենիսի միջազգային մրցաշարում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգիտ Լաուրա Մադարասը ծնվել է Բուդապեշտում, թռչնաբան և բնանկարիչ Գյուլա Մադարասի և Մարգիտ Մարիա Լիգետիի ընտանիքում: Նրա մայրական պապիկն է եղել բնանկարիչ Անտալ Լիգետին: Մադարասի քույրերը՝ Կատալին և Սարոլտա Ցերիները նույնպես թենիսիստուհիներ են եղել[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադարասն առաջին հունգարացի կինն է, որ հանդես է եկել թենիսի միջազգային մրցաշարում[1]: Նա 1901 թվականին թենիսի մրցաշարերի է մասնակցել Budapest Lawn Tennis Club-ի կազմում: 1903 և 1904 թվականներին եղել է Հունգարիայի ազգային չեմպիոն: 1907 և 1908 թվականներին Համբուրգում հաղթել է կանանց անհատական մրցաշարում: 1907 և 1908 թվականներին խաղացել է Մոնթե Կառլոյում[2][3]: 1908 թվականի մեկնաբանություններից մեկում ասվում է, որ Մադարասը ներկայացել է իր ամբողջ կարողությամբ[4]: Որակավորվել է մասնակցելու 1908 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, բայց չի մրցել, փոխարենը ամուսնությունից հետո հեռացել է թենիսից:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադարասն ամուսնացել է երկու անգամ: 1908 թվականին ամուսնացել է Պալ Կունցի հետ (մահացել է 1915 թվականին), երկրորդ անգամ՝ 1916 թվականին Կարոլի Տուրաոցիի հետ: Նախքան Երկրորդ համաշխահային պատերազմը Բուդապեշտում եղել է սոցիալական տնտեսուհի: 1947 թվականին այրիացել է: Մահացել է 1959 թվականին 74 տարեկանում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Olga Szederkényi, "Thuróczy Károlyné Százéves szakácskönyve" Magyar Konyha (August 17, 2015).
  2. "Lawn Tennis on the Riviera" The Bystander (March 20, 1907): 595.
  3. "Riviera Championships" American Lawn Tennis (April 15, 1908): 18.
  4. "Lawn Tennis and Croquet on the Riviera" Country Life (May 16, 1908): 692.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]