Մարգարիտ Խաչիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Խաչիկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1949 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Փարիզի համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1968) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1972) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1999) |
Հայր | Լևոն Խաչիկյան |
Մարգարիտ Լևոնի Խաչիկյան (փետրվարի 25, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1999)։ Լևոն Խաչիկյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտ Խաչիկյանը ծնվել է Երևանում ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ընտանիքում։ 1966-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1972 թվականին ավարտել Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1976 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 1996 թվականից՝ առաջատար գիտաշխատող։ Դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանում (1996), Լեյդենի հետազոտությունների (1997) և Արևելյան լեզուների քաղաքակրթությունների պետական ինստիտուտներում (2001, Փարիզ)։
Աշխատությունները վերաբերում են խուռիերենի, ուրարտերենի, էլամերենի, շումերերենի քերականության և տիպաբանության խնդիրներին («Խուռիերեն և ուրարտերեն լեզուները», 1985, ռուսերեն, «Էլամերեն լեզու», անգլերեն, 1998)[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Մարգարիտ Խաչիկյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտ Խաչիկյան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ լեզվաբաններ