Մարգարիտ Բաբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտ Բաբալյան
Ծնվել է1880
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել է1907
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Մարգարիտ Բաբալյան Գերասիմի (Քնարիկ, 1880, Աստրախան, Ռուսական կայսրություն - 1907, Բաքու, Ռուսական կայսրություն), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրախանի հայկական դպրոցում ստացել է նախնական կրթությունը։ Հոր մահից հետո ընտանիքով տեղափոխվել են Բաքու։ 1898 թվականին մեկնել է Պետերբուրգ, հաջողությամբ ավարտել դրամատիկական երկամյա կուրսերը։ Վերադառնալով Բաքու՝ աշխատել է հայկական դրամատիկ թատերախմբում։ 1901 թվականից Բաքվի հայկական դերասանական խմբի դերասանուհի էր։ Քնարիկ բեմական անունը տվել է Սիրանույշը։ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ ելույթներ է ունեցել Նոր Նախիջևանում, Աստրախանում, Շուշիում, Միջին Ասիայում։ Քնարիկի գործունեության ամենանշանակալից շրջանը եղել է 1904-1905 թվականների թատերաշրջանը։ Հայ թատրոնում առաջինն է մարմնավորել Մարգարիտի (Շիրվանզադեի «Պատվի համար») և Ռուքայայի (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն») դերերը։ Թարգմանել ու բեմադրել է Անտոն Չեխովի «Ճայը» (1905, նաև խաղացել է Նինա Զարեզնայայի դերը)։ Նշանավոր դերերից են նաև՝ Արշալույս (Ս. Թառայանի «Արշալույս»), Դեզդեմոնա, Օֆելյա, Կորդելիա, Ջեսիկա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», «Արքա Լիր», «Վենետիկի վաճառականը»)։ 1907 թվականին Բաքվում 27 տարեկանում՝ հոգեկան ծանր իրավիճակում թույն ընդունելով ինքնասպան է եղել[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, գիրք 1, Երևան, 1973, էջ 164։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 38։