Մարգարետ Սուասոնացի
Մարգարետ Սուասոնացի | |
---|---|
Ծնվել է | 1340-ականներ |
Մահացել է | հուլիսի 4, 1381 |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Ամուսին | Լևոն Զ |
Երեխաներ | Մարիա Լուսինյան |
Մարգարետ Սուասոնացին (մահացել է մինչև 1381 թվականի հուլիսի 4-ը) Հայաստանի թագուհին էր՝ հայոց թագավոր Լևոն V-ի հետ ամուսնությունից հետո։ Նա Հովհաննես Սուասոնացու և Մարի դե Միլմարսի դուստրն էր։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարետի առաջին ամուսինը Հոնֆրոյ դը Սկանդելիոնն էր։ Նրա հետ ամուսնությունը շատ կարճ տևեց և նրանք երեխաներ չունեցան․ենթադրաբար ամուսինը մահացել է։
Մարգարետի երկրորդ ամուսնությունը եղել է Լևոն V-ի ՝ հայոց թագավոր Ժան դը Լուզինիանի ապօրինի որդու՝ Հայաստանի ոստիկանապետի և Վրաստանի Սոլդանի հետ։ Նրանք ամուսնացան Կիպրոսում 1369 թվականի մայիսին։
1374 թվականին Լևոնը թագադրվել է որպես հայոց թագավոր։ Մարգարետն ու Լևոնը սեպտեմբերի 14-ին Սիսում թագադրվել են Հայաստանի թագավոր և թագուհի։
Մարգարետն ու Լևոնը ունեին դուստր՝ Մարին։ Լևոնը և իր ընտանիքը գերության են ուղարկվել Եգիպտոս այն բանից հետո, երբ եգիպտական զորքերը գրավեցին Հայաստանի մայրաքաղաքը 1375 թվականին։ Թագավորական ընտանիքը համեմատաբար լավ վերաբերմունք էր արժանանում։ 1377 թվականի օգոստոսին Լևոնը հանդիպեց ֆրանցիսկացի Ժան Դարդելի հետ, ով գնում էր Երուսաղեմ ուխտագնացության։ Լևոնը ընկերացավ նրա հետ և աշխատեց որպես քարտուղար։ Դարդելը վերադարձավ Եվրոպա՝ պաշտպանելու Լևոնի և նրա ընտանիքի գործը և կարողացավ համոզել Կաստիլիայի թագավոր Հովհաննես I-ին վճարել թանկարժեք քարեր, մետաքսի և գիշատիչ թռչուններ՝որպես փրկագին 1382 թվականին։
Այնուամենայնիվ, դա արդեն շատ ուշ էր Մարգարետի և Մարիի համար։ Մարգարետն իր փոքրիկ դստեր հետ էր Կահիրեում, երբ արքայադուստրը մահացավ 1381 թվականին։ Մարգարետը հավանաբար մահացավ դրանից անմիջապես հետո։ Մարգարետն ու նրա դուստրը միասին թաղվեցին Կահիրեի Սուրբ Մարտինի եկեղեցում։
Լևոնը գնաց ապրելու Իսպանիայում, որտեղ Ջոն թագավորը նրան տվեց «Մադրիդի Տեր» տիտղոսը։ Մահացել է 1393 թվականին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- de Collenberg, Wipertus-Hugo Rudt (1963). The Rupenides, Hethumides and Lusignans: The Structure of the Armeno-Cilician Dynasties. Librairie C. Klinkcksieck.
- Runciman, Steven (1999). A History of the Crusades. Vol. III: The Kingdom of Acre and the Later Crusades. Cambridge University Press.