Սուրբ Մարտինի եկեղեցի (Գրոնինգեն)
Սուրբ Մարտինի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Protestant church building? |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Խրոնինգեն |
Դավանանք | Նիդեռլանդների բողոքական եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of Groningen-Leeuwarden? |
Հիմնական ամսաթվերը | 1225 |
Կազմված է | Martinitoren? |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Տուրի Մարտին |
Անվանված | Տուրի Մարտին |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1225 |
Բարձրություն | 97 ± 1 մետր |
Շինանյութ | աղյուս և ավազաքար |
Martinikerk (Groningen) Վիքիպահեստում | |
martinikerk.nl(նիդեր.) |
Սուրբ Մարտինի եկեղեցի, եկեղեցի Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում։ Վերջինիս կենտրոնական հրապարակը գտնվում է եկեղեցու դիմաց։
Եկեղեցին նվիրված է Սուրբ Մարտինին (316-397), Ուտրեխտի եպիսկոպոսարանի հովանավորին (եպիսկոպոսարանը երկար ժամանակ պատկանում էր Գրոնինգենին)։ Լեգենդի համաձայն, Մարտինը մի անգամ իր թիկնոցի կեսը տվել է աղքատին, մեկ այլ վարկածի համաձայն, նա ասպետ էր, որն իր սուրը օգտագործել է, որպեսզի թիկնոցը բաժանի երկու մասի։ Սուրբ Մարտինի օրն է համարվում նոյեմբերի 11-ը։
Եկեղեցու պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վայրում առաջին քարե եկեղեցին կառուցվել է մոտավորապես 1000 թվականին։ Այն պատրաստված է եղել տուֆից։
12-րդ դարի սկզբին այս տարածքում արդեն գոյություն ուներ մեծ եկեղեցի, որը կառուցված էր ռոմանագոթական ճարտարապետության ոճով։ Այն իրենից ներակայացնում էր եռանավ կառույց, որի հատակագիծը լատինական խաչ էր՝ երեք աբսիդներով, ցածր նավերով և բարձր երգչախմբային տաղավարով։ Այս կառույցի հետքերը դեռևս տեսանելի են հյուսիսային և հարավային պատերին։
Սկզբում եկեղեցու աշտարակը առանձնացված էր եկեղեցու շենքից, սակայն 1468 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ այն փլվել է և կրկին վերականգնվել 1470-1550 թվականներին։ Այնուհետև, եկեղեցու շենքը ընդարձակելուց հետո, աշտարակը կցված էր դրան։
1627 թվականին աշտարակի վերնաշենքը փայտով կառուցելուց հետո, բարձրությունը դարձավ 97 մ։ Բարենպաստ տնտեսական իրավիճակը և շինարարական սարքավորումների առաջընթացը թույլ տվեց բարձր պատուհաններ բացել, ինչն ավելի շատ լուսավորեց շենքը, և այն գոթական կառույցի տեսք ստացավ։
Երգչախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերականգնման աշխատանքների ժամանակ երգչախումբը և կենտրոնական նավը վերականգնվել են, ստանալով 1460 թվականի տեսքը։ Ավելի ուշ կատարվել են փոփոխություններ, և վերականգնվել են ռոմանագոթական ճարտարապետական ոճի տարրերը։
Պատերին տեղ են գտել նկարներ, որոնք նկարվել են 1545 թվականին անհայտ վարպետի կողմից։ Դրանցում արտացոլված է Քրիստոսի կյանքը։
Երգեհոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու առաջին երգեհոնը տեղադրվել է 1480 թվականին հումանիստ Ռուդոլֆ Ագրիկոլայի խորհրդատվությամբ և մասնակցությամբ։
Երգեհոնն իր վերջնական տեսքը ձեռք է բերել 18-րդ դարում, երբ այն ընդլայնվեց Արփ Շնիտգերի, նրա որդու, Ֆրանց Կասպարի և Ալբերտուս Հինստցի ջանքերով։
1984 թվականին երգեհոնը բերվել է 1740 թվականի տեսքի։ Այժմ ունի 53 ստեղն և կազմված է 3500 խողովակներից։ Այն հյուսիային եվրոպական խոշորագույն գործիքներից մեկն է։
Ժամանակակից օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս եկեղեցու տարածքը օգտագործվում է ոչ միայն կիրակնօրյա եկեղեցական պատարագների համար, այլ նաև որպես տարբեր հանրային նշանակության տոնակատարությունների դահլիճ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարտին եկեղեցին և նրա աշտարակը
-
Մարտին եկեղեցին (Գրոնինգեն)
-
Մարտին եկեղեցու ձևավորումներից
-
Մարտին եկեղեցու երգեհոն
-
Մարտին եկեղեցին գիշերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martinikerk, official website
- Page sur le site des Rijksmonumenten Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարտինի եկեղեցի (Գրոնինգեն)» հոդվածին։ |
|