Մարատ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարատ Պետրոսյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1992(1992-11-03) (31 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ
Քաղաքացիություն Արցախ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Մարատ Ալբերտի Պետրոսյան (նոյեմբերի 3, 1992(1992-11-03), Ստեփանակերտ), հայ զինծառայող, Հայաստանի զինված ուժերի սպա, քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանշանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցությունը քառօրյա պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին Մարատ Պետրոսյանը ժամկետային զինծառայող էր Հայաստանի զինված ուժերում։ Լինելով հակատանկային դասակի զինվոր՝ ապրիլի 2-ին իր ֆագոտ զինատեսակով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ։ Եվս 2 տանկ և 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա) Մարատը խոցել է ապրիլի 3-ին։ Իսկ ապրիլի 4-ին խոցել է 1 տանկ[1]։

Ապրիլի 5-ին արդեն տանկ չկար, որ խփեինք։
- «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է Մարատ Պետրոսյանը

Պատերազմի ընթացքում ցուցաբերած արիություան համար զինակից ընկերները նրան կոչել են «Վարպետ»[2]։

Ապրիլի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մարատ Գրիգորյանին քառօրյա պատերազմի ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Վարպետ» Մարատի «ազարտի» արդյունքը՝ 5 տանկ եւ 1 ՀՄՄ». Մայիս 5, 2016 17:26. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Հինգ տանկ խոցած 19 ամյա Մարատ Պետրոսյանին զինակիցները վարպետ են կոչում (տեսանյութ)». 10.04.2016.(չաշխատող հղում)
  3. «Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին». 19.04.2016.
  4. «ՀՀ նախագահն Արցախում պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողներին (ցուցակ)». 19.04.2016. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]