Մարատ Կսանաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մարատ Կսանաև
Marat Ksanaev.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1981(1981-03-05) (40 տարեկան)
Դիրք Կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2006 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 70 (2)
2006 Ռուսաստան Վոլգար‑Գազպրոմ 20 (2)
2007—2008 Ռուսաստան Չերնոմորեց 53 (2)
2009 Ղազախստան Ատիրաու 2 (0)
2009—2011 Ռուսաստան Չերնոմորեց 74 (5)
2012—2013 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 0 (0)
2013 Ռուսաստան ԼոգոՎԱԶ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարատ Կսանաև (ռուս.՝ Марат Ксанаев; մարտի 5, 1981(1981-03-05)), ռուս ֆուտբոլիստ, հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Անցկացրել է երկու խաղ Ղազախստանի բարձրագույն լիգայում և 170 խաղից ավելի՝ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մակարդակով ֆուտբոլով սկսել է զբաղվել Նալչիկի «Սպարտակում», առաջին անգամ հանդես է եկել նրա երկրորդ կազմում։ Հիմնական կազմի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2001 թվականի հուլիսի 25-ին «Նեֆտեխիմիկի» դեմ առաջին դիվիզիոնի մրցաշարում։ Մինչև 2004 թվականը խաղացել է հիմնականում ակումբի երկրորդ կազմում, իսկ հիմնական թիմի խաղերում դուրս է եկել փոխարինման։ 2005 թվականի մրցաշրջանում, երբ թիմը նվաճել է Պրեմիեր լիգայի ուղեգիր, կիսապաշտպանը անցկացրել է 33 խաղ, սակայն հաջորդ մրցաշրջանում այլևս չի ընդգրկվել։

2006 թվականի ամռանը Աստրախանից տեղափոխվել է «Վոլգար», ապա հանդես է եկել Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» կազմում։ 2008 թվականին դարձել է առաջին դիվիզիոնի ամենակոպիտ ֆուտբոլիստը (դեղին և կարմիր քարտերի քանակով), ընդ որում, դաշտից հեռացվել է երկու անգամ, երկու անգամն էլ կարմիր քարտ է ստացել «Ուրալի» դեմ խաղերում[1]։

2009 թվականի գարնանը տեղափոխվել է ղազախական «Ատիրաու», երկրի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2009 թվականի մարտի 14-ին «Կիզիլժարի» դեմ խաղում[2]։ Երկու հանդիպում խաղալով Ղազախստանի առաջնությունում և մեկ գավաթի խաղարկությունում՝ ֆուտբոլիստն արդեն մայիսին հեռացել է ակումբից[3] և վերադարձել է «Չեռնոմորեց», որտեղ անցկացրել է ևս երեք մրցաշրջան և 2010 թվականին հաղթել է երկրորդ լիգայի մրցաշարում։

2012 թվականին վերադարձել է «Սպարտակ-Նալչիկ», սակայն այս անգամ նրա կազմում անցկացրել է միայն մեկ գավաթային հանդիպում։ 2013 թվականին հանդես է եկել «Լոգովազ» սիրողական ակումբում (Բաբուգենտ), նրա կազմում դարձել է հանրապետության չեմպիոն և ճանաչվել առաջնության լավագույն կիսապաշտպան[4]։

2015 թվականից աշխատում է Նալչիկի «Սպարտակում», որպես սելեկցիոներ-մարզիչ[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ-Նալչիկ»
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2-րդ հորիզոնական (անցում Բարձրագույն դիվիզիոն) - 2005

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Կսանաևի ելույթների վիճակագրությունը ակումբի կազմում 2010 թվականի փետրվարի 4
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2001 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ Առաջին լիգա 1 0 1 0
2002 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ Առաջին լիգա 6 0 1 0 7 0
2003 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ Առաջին լիգա 15 1 1 0 16 1
2004 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ Առաջին լիգա 16 0 16 0
2005 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ Առաջին լիգա 32 1 2 0 34 1
2006 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ-դ Պրեմիեր լիգա 2 0 1 0 3 0
2006 Ռուսաստան Վոլգար-Գազպրոմ Առաջին լիգա 20 2 20 2
2007 Ռուսաստան Չերնոմորեց Երկրորդ դիվիզիոն․ Հարավ 18 1 3 1 4 1 25 3
2008 Ռուսաստան Չերնոմորեց Առաջին լիգա 35 1 1 0 36 1
2009 Ղազախստան Ատիրաու Պրեմիեր լիգա 2 0 2 0
2009 Ռուսաստան Չերնոմորեց Առաջին լիգա 14 0 14 0
2010 Ռուսաստան Չերնոմորեց Երկրորդ դիվիզիոն․ Հարավ 28 4 4 1 4 1 36 6
2011/12 Ռուսաստան Չերնոմորեց ՖԱԼ 32 1 32 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]