Jump to content

Մարաշ Կումբուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաշ Կումբուլա
իտալ.՝ Marash Kumbulla
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 2000(2000-02-08)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Պեսկիերա դել Գարդա, Վերոնա, Վենետո, Իտալիա
Հասակ 1,92 մետր
Դիրք պաշտպան

Մարաշ Նիկոլին Կումբուլա (ալբ․՝ Marash Nikolin Kumbulla, փետրվարի 8, 2000(2000-02-08)[1][2], Պեսկիերա դել Գարդա, Վերոնա, Վենետո, Իտալիա), ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Ռոմա» ակումբի և Ալբանիայի ազգային հավաքականի պաշտպան: Վարձավճարով հանդես է գալիս «Սասուոլոյում»։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաշը ծնվել է Պեսկիերա դել Գարդայում (Վերոնա նահանգ, Վենետիկ, Իտալիա), Ալբանիայից գաղթածների ընտանիքում։ Ութ տարեկանից հանդես է եկել «Հելլաս Վերոնա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում[3]։ «Դեղնակապույտների» հիմնական կազմում նորամուտը նշել է 2018 թվականի օգոստոսի 12-ին Իտալիայի գավաթի խաղարկության «Կատանիայի» դեմ խաղում[4]։ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին նշել է իր նորամուտը իտալական Սերիա Բ-ում «Չիտադելլայի» դեմ խաղում[5]։ 2019 թվականի օգոստոսի 25-ին նշել է իր նորամուտը իտալական Ա Սերիայում «Բոլոնիայի» դեմ խաղում[6]։ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին խփել է իր առաջին գոլը «Վերոնայի» կազմում Սերիա Ա-ի «Սամպդորիայի» դեմ խաղում[7]։

2024 թվականի փետրվարի 1-ին Մարաշ Կումբուլան վարձավճարով տեղափոխվել է «Սասուոլո» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ալբանիայի մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: 2019 թվականի հոկտեմբերի 14-ին նշել է իր նորամուտը Ալբանիայի գլխավոր հավաքականում[8]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2024 թվականի հունիսի 3-ի դրությամբ[9]
Ազգային թիմՏարիԽաղերԳոլեր
Ալբանիա 201910
202020
202190
202250
202310
202410
Ընդհանուր190

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոմա»
  • ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի հաղթող՝ 2021/22[10]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիայի եզրափակչի մասնակից - 2022/23

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 FBref.com
  3. «Kumbulla, muro che fa male: il primo difensore del 2000 in gol tra A e gotha d'Europa» (իտալերեն). La Gazzetta dello Sport. 2019 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Catania vs. Hellas Verona» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Hellas Verona vs. Cittadella» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ դեկտեմբերի 28.
  6. «Hellas Verona vs. Bologna» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «Hellas Verona vs. Sampdoria» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Marash Kumbulla - National team» (անգլերեն). Transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Marash Kumbulla». EU-Football.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  10. Honeyman, Sam (2022 թ․ մայիսի 25). «Roma 1–0 Feyenoord: Zaniolo strike wins the first Europa Conference League final». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.

Արտքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաշ Կումբուլա» հոդվածին։