Մատրիցային մոդելներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մատրիցային մոդելներ տնտեսագիտության մեջ, տնտեսամաթեմատիկական հաշվեկշռային մոդելների առավել տարածված տեսակներից։ Ունեն ուղղանկյուն աղյուսակի (մատրիցի) ձև, որում արտացոլվում է արտադրության վրա կատարված ծախքերի, արտադրանքի բաշխման և նորաստեղծ արժեքի կառուցվածքը։ Այս տիպի մոդելներում միաձուլվում են արտադրանքի արտադրության և ռեսուրսների հաշվեկշիռները։ Մատրիցային մոդելները բաղկացած են չորս քառորդակից.
- I քառորդակում արտացոլվում են մոդելավորվող օբյեկտի ներարտադրական կապերը,
- II-ում՝ արտադրական գործունեության արդյունքը,
- III-ում՝ սկզբնական ռեսուրսների ծախսը, որն ստացվում է դրսից, և նորաստեղծ արժեքը,
- IV-ում՝ նորաստեղծ արժեքի մասնակի վերաբաշխումը։ Մատրիցային մոդելների հիմնական հավասարումներն են՝
և ,
որտեղ -ն և -ն մոդելավորվող օբյեկտի ստորաբաժանումների ինդեքսներն են, -ն -րդ ստորաբաժանման համախառն արտադրանքի ծավալն է, -ն -րդ ստորաբաժանման մատակարարումն է -րդ ստորաբաժանմանը, -րդ ստորաբաժանման վերջնական արդյունքի ծավալն է, -ն -րդ ստորաբաժանման սկզբնական ռեսուրսների ծախսն է և նորասաեղծ արժեքը։ Մատրիցային մոդելները մշակվում են ժողտնտեսության տարբեր մակարդակների համար։ Մակրոտտնտեսական օբյեկտների ամբողջ ժողտնտեսության կամ տնտեսության շրջանի) Մատրիցային մոդելներ կրում են միջճյուղային հաշվեկշիռ անվանումը։ Մատրիցային մոդելների հաջորդ տիպը արդյունաբերական ձեռնարկությունների, խորհրդային տնտեսությունների, կոլտնտեսությունների տեխարդֆինպլանի մոդելն է։ Մատրիցային մոդելների տարատեսակներն են՝ միջճյուղային-միջշրջանային հաշվեկշիռները, ինֆորմացիոն մատրիցները։ Որոշակի առումով Մատրիցային մոդելներ են համարում նորմատիվային տնտեսամաթեմատիկական մոդելների սկզբնական ինֆորմացիայի գրելաձևը։ Դրանց օգնությամբ կարելի է որոշել ամբողջ ժողաընաեսության, նրա տարբեր օղակների բոլոր հիմնական ցուցանիշները՝ փոխկապվածության մեջ և լրիվ հաշվեկշռված ձևով։ Ինֆորմացիայի ներկայացումը մատրիցային տեսքով բնութագրում է մոդելավորվող օբյեկտում կատարվող անա. պրոցեսները, հեշտացնում ինֆորմացիայի մուտքը ԷՀՄ-ներ ն ստացված արդյունքների անաեսամաթեմատիկակտն վերլուծությունը։