Ֆուտբոլ սկսել է խաղալ 10 տարեկանում՝ «Դոլնի-Կուբինի» մանկական թիմում։ Հետո տեաղափոխվել է «Կոշիցեի» մանկական թիմ, որտեղ խաղացել է 5 տարի։ 19 տարեկանում տեղափոխվել է Պրահայի«Սլավիա» ակումբը։ Ակումբի հիմնական դարպասապահ Ռադեկ Չերնիի տեղափոխությունից հետո՝ 2005 թվականին դարձել է ակումբի հիմնական դարպասապահը։ 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Պրահայի «Սպարտա», որտեղ դարպասապահների դուետ կազմեց Թոմաս Պոշտուլկի հետ։ «Սպարտայում» խաղաց 3 տարի և տեղափոխվեց Կիպրոսի«Անորտոսիս» ակումբ։