Մատներով շրխկոց
Մատներով շրխկոց, ձեռքի մատներով շրխկոցի ձայն հանել։ Կատարվում է բութ մատի և մյուս մատներից մեկի (միջնամատ, ցուցամատ կամ մատնեմատ) միջոցով ճնշման ստեղծմամբ, ապա մյուս մատի կտրուկ արձակմամբ, որի արդյունքում այն մեծ արագությամբ հարվածում է նույն ձեռքի ափին՝ հանելով շրխկոցի ձայն։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հունաստանում մատներով շրխկոցն օգտագործվել է երաժիշտների և պարողների կողմից ռիթմը պահպանելու համար[1], այն կոչվել է «ἀποληκέω» (ապոլեկեո)[2], «ἀποκρότημα» (ապոկրոտեմա)[3] («ἀποκροτέω» (ապոկրոտեո) բայից «մատներով շրխկացնել»[4]) և «ἐπίπταισμα» (էպիպտաիզմա)[5]։ Մատներով շրխկոցը տարածված է նաև ժամանակակից Հունաստանում։
Երբեմն մատներով շրխկոցը փոխարինում է ծափահարելուն։ Օրինակ՝ Միչիգանի համալսարանի տղամարդկանց երգչախմբում դա հին ավանդույթ է։ Ակումբի պատմությունն ասում է. «Դրա պատճառը (ինչպես լեգենդն է ասում) այն է, որ անհնար է միաժամանակ ծափ տալ և գարեջուր պահել։ Հնարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մատներով շրխկոցը ավելի քիչ աղմուկ է ստեղծում ելույթների և հայտարարությունների ժամանակ, քան ծափահարությունները[6]։ Մատներով շրխկոցը դարձել է ավանդական բանաստեղծական ընթերցումների ժամանակ[7]։
Շատ մշակույթներում մատներով շրխկոցը մարմնի պերկուսիա է։
Մատներով շրխկոցի սեմփլները օգտագործվում են երաժշտական մի շարք ժանրերում՝ խաղալով հարվածային գործիքների դեր։ Դա կարելի է գտնել Անջելո Բադալամենտիի աշխատանքներում, օրինակ՝ «Թվին Փիքս», «Կորած մայրուղի» ֆիլմերի սաունդթրեքերում, «Ադամսների ընտանիքը» հեռուստասերիալում և «Էնդի Գրիֆիտի շոուում»։
Կտրուկ և կրկնվող մատներով շրխկոցը հաճախ ուղեկցվում է բացականչությամբ, որն էլ օգտագործվում է ուրիշի ուշադրությունը գրավելու համար։
Իրանական տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեշկանը (պարս.՝ بشكن) իրանական ավանդական մատներով շրխկոց է, որտեղ ներգրավված են երկու ձեռքերը։ Ձայնի դուրս գալու մեխանիզմը նման է սովորականին, բայց հարվածը ավելի ուժեղ է։
Բեշկանի երկու տեսակ կա, դրանցից ամենատարածվածը (աջլիկների համար)[8].
- Ծալել ձեռքերը միասին և պտտել, որպեսզի աջ ձեռքի երեք մատները հայտնվեն ափի և ձախ ձեռքի մատների սահմանին։
- Ամուր սեղմել միջնամատը դեպի ձախ ձեռքը։
- Այնուհետև, հենվելով ձախ ձեռքի բութ մատին, շրխկացնել աջ ձեռքի ցուցամատով աջ ձեռքի միջնամատին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Martin Litchfield West, Ancient Greek music, Oxford University Press, 199
- ↑ ἀποληκέω, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
- ↑ ἀποκρότημα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
- ↑ ἀποκροτέω, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
- ↑ ἐπίπταισμα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
- ↑ «University of Michigan Men's Glee Club || About | History_html_5». Ummgc.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ http://www.dailymail.co.uk/news/article-3323166/Some-college-students-Yale-Brown-prefer-finger-snapping-applause.html
- ↑ «How To Beshkan, when you feel you beshkant». YouTube. 2009 թ․ ապրիլի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատներով շրխկոց» հոդվածին։ |
|