Մատնադրոշմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատնադրոշմում, դակտիլոսկոպիա (հունարեն δάκτυλος-մատ, σκοπέω-նայում եմ), քրեագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է մարդու ձեռքի մաշկային գծանախշերի կառուցվածքը։ Մատնադրոշմման համար հիմք են ծառայում մատների եղնգային հատվածների ափակողմյան գծանախշերի առանձնահատկությունները, անհատականությունը (ամեն մարդ ունի գծանախշերի եզակի կառուցվածք), հարաբերական կայունությունը (սաղմնավորման պահից գծանախշերի հիմնական առանձնահատկություններն ու ձևերը չեն փոխվում), վերականգնելիությունը (մաշկի մակերեսային վնասվածքի դեպքում գծանախշերը վերականգնվում են)։ Խմբերի, ենթախմբերի դասակարգելու շնորհիվ գծանախշերը ենթարկվում են քարտարանային հաշվառման։ Մատնադրոշմային հաշվառումը օգնում է պարզելու նախկինում հաշվառման ենթարկված այն անձանց ինքնությունը, ովքեր հանդես են գալիս կեղծ անունով կամ հրաժարվում են հայտնել իրենց ով լինելը։ Բացի այդ, օգտագործվում է թաքնված հանցագործներին հետախուզելու, չճանաչված դիակները ճանաչելու, դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքերով նույնացում կատարելու նպատակով։ Մատնադրոշմային համեմատումները կատարվում են գծանախշերի ընդհանուր և մասնավոր հատկանիշներով։ Եթե մատնահետքերի գծանախշերը դրոշմվել են մասնակի, նույնացում կատարվում է մաշկի ծակոտկենային հատկանիշներով։ Մատնադրոշմումը առաջին անգամ կիրառվել է Անգլիայում (1901

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 292