Jump to content

Մատղավանք (վանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատղավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՎանի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի

Մատղավանք, Մատնավանք, վանք է Վանի նահանգում Արճեշից մոտավորապես 10 կմ մոտ հարավ–արևմուտք, գետակի աջ ափին։ Վանքի մոտ է գտնվում համանուն գյուղը։ Սրանից 1—1,5 կմ արևելք գտնվում են Արճեշի հին բերդի ավերակները։ Քարտեզներում նշանակված է Մատնավանք անվամբ։ Նոր ժամանակների նկարագրությամբ («Հանդես ամսօրյա», 1941, էջ 78) վանքն ավերակ է, իսկ եկեղեցին գեղեցկաշեն ու կանգուն է։ Այս նկարագրության մեջ Մատղավանք տեղադրված է Արճեշից արևելք, ծովափին, մինչդեռ գտնվում է Արճեշից արևմուտք։ 1516 թ. այստեղ րնդօրինակվել Է մի Ավետարան։ Ըստ մի ձեոագիր վկայության վան՛քը կառուցվել է Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Ա Սեֆեդինյանր (1296—1336)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]