Մատիտն ու թանաքաբիծը. ուրախ որսորդներ
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Եվգենի Միգունով |
Սցենարիստ | Եվգենի Միգունով |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Իոսիֆ Գոլոմբ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1954 |
Մատիտն ու թանաքաբիծը. ուրախ որսորդներ (ռուս.՝ Карандаш и Клякса — весёлые охотники), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1954 թվականին։
Հետպատերազմյան շրջանում ԽՍՀՄ–ում ստեղծված առաջին ծավալուն մուլտֆիլմերից մեկն է։ Ֆիլմում միանգամից կիրառվել են տիկնիկների պատրաստման և նկարահանման մի քանի տեխնոլոգիական նորույթներ[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատիտ անունով մի փոքրիկ մարդ և Թանաքաբիծ մականունով նրա շոտլանդական տերիերը գնում են որսի։ Մտնելով անտառ՝ նրանք նախ որոշում են քնել։ Նրանց արթնացնում է մի սկյուռ, որին էլ նրանք անմիջապես սկսում են հետապնդել։ Չկրակելով նրան` ընկերներն ընկնում են երկու նապաստակների հետևից, բայց նրանք ևս խուսափում են մահից։ Այնուհետև կատաղության պահին Մատիտը պատահաբար իր կոշիկը նետում է ծառի վրա, և երկրորդը նույնպես թռչում է այնտեղ։ Դժվարությամբ վերցնելով դրանք` ընկերներն սկսում են հետապնդել աղվեսին, բայց վերջինս նույնպես հաջողությամբ հեռանում է նրանցից։
Հոգնած ընկերները տուն են վերադառնում ուշ գիշերով և խանութից գնում են որսի զանազան մսեր։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ և բեմադրիչ՝ Ե. Միգունով
- Օպերատոր՝ Ի. Գոլոմբ
- Կոմպոզիտոր՝ Մ. Մեերովիչ
- Բեմադրող նկարիչներ՝ Ե. Միգունով, Վ. Դոլգիխ
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Մոնտաժողի օգնական՝ Լիդիա Սազոնովա
- Խմբագիր՝ Սեմյոն Գինզբուրգ
- Տիկնիկները և դեկորացիաները պատրաստվել են գլխավոր խմբագիր Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Ֆիլմի տնօրեն՝ Բորիս Բուրլակով
2001 թվականի վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջապես փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել է հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տեղեկությունը։ Հնչյունավորումը ծայրահեղ վատ է ընդունվել ինչպես հեռուսադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ` մասնագիտական համայնքի անդամների կողմից[4][5]։ Երբեմն քննադատության է ենթարկվել նաև վերականգնման որակը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Георгий Бородин. «Киностудия „Союзмультфильм“» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մատիտն ու Թանաքաբիծը. ուրախ որսորդներ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Մուլտֆիլմի մասին bayun.ru կայքում
|