Մատիտի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիտի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԿեսուիկ[1]
ՀասցեSouthey Works, Keswick CA12 5NG[2]
Հիմնադրվել է1981
Կայքpencilmuseum.co.uk
Քարտեզ
Քարտեզ

Մատիտի դերվենթյան թանգարան, տեղակայված է Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կեսվիկ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1981 թվականին[3]։ Այս թանգարանում պահվում է աշխարհի ամենամեծ գունավոր մատիտներից մեկը[4], որն ստեղծվել է թանգարանի տեխնիկական տնօրեն Բարբարա Մյուրեյի մտահղացման հիման վրա։ Դեղին մատիտը, որի երկարությունը 7,91 մետր է, զանգվածը՝ 446,36 կգ, վերջնական տեսքի է բերվել 2001 թվականի մայիսի 28-ին[5]։

Կեսվիկում մատիտի առաջին գործարանը բացվել է 1832 թվականին։ Երկրորդ՝ այժմյան գործարանը, 1920-ական թվականներին է հիմնվել, իսկ բացումը տեղի է ունեցել 1950 թվականին (փակվել է 2007 թվականին, երբ գործարանի ղեկավարն արտադրությունը տեղափոխեց Վորկինգտոն[6]։

Ներկայում թանգարանի այցելուների տարեկան թիվը կազմում է 80 000 մարդ՝ աշխարհի բոլոր ծայրերից։ Թանգարանը հատկապես մեծ հայտնիություն ունի Յորքշիր դքսության բնակիչների շրջանում, քանի որ 1930-ական թվականներին տեղական տնտեսության զարգացումը մեծապես կախված էր մատիտի արտադրությունից։ 2012 թվականին թանգարանը որպես դեկորացիա է ծառայել «Раз! Два! Три! Умри!»[7] ֆիլմի համար։

Դեսմոնդ փոթորիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին թանգարանը և նրա ցուցադրանմուշները մեծապես տուժել են ջրհեղեղից, երբ Գրետա գետը Դեսմոնդ փոթորկի պատճառով դուրս եկավ ափերից[8]։ Չնայած հազվագյուտ հավաքածուներից մեկը ոչնչացվեց, այնուամենայնիվ, բազմաթիվ ցուցադրանմուշներ փրկվեցին[9]։

Թանգարանը վերաբացվեց 2017 թվականի հունիսի 15-ին[8], իսկ Countryfile ծրագրում ցուցադրվեց, թե ինչպես է Ջոն Քրեյվենը վերաբացման արարողության ժամանակ կտրում կարմիր ժապավենը[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.derwentart.com/en-gb/c/about/company/derwent-pencil-museum/how-to-find-the-pencil-museum
  2. Mapping Museums — 2016.
  3. «Popular Cumbrian pencil museum to reopen» (անգլերեն). ITV News. 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  4. derwentart.com(անգլ.)
  5. «The UK's oddest days out». BBC News Magazine (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  6. «End of an era at pencil factory». BBC News (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Movie review: Sightseers, Hitchcock meets Leigh in grisly, giggly» (անգլերեն). The Independent. 2012 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  8. 8,0 8,1 «Popular Cumbrian pencil museum to reopen». ITV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  9. John Craven will officially reopen Keswick's pencil museum // News & Star. — 2017.
  10. «John Craven will officially reopen Keswick's pencil museum». News and Star (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիտի թանգարան» հոդվածին։