Տերևաթափ թուփ է՝ 1-2 մ բարձրությամբ։ Փշերը որոշ չափով կեռ են, բազմազան, մեծ մասամբ ավելի խոշոր հիմքով, հաճախ բարակ և մանր։ Տերևիկները հիմքում սեպանման սեղմված են, հակառակ ձվաձև, հասարակ կամ գեղձասղոցաեզր, կապտականաչ, վերևի կողմից համարյա մերկ, ներքևի կողմից կարճ մազմզուկապատ։ Ծաղիկները միայնակ են, երկար կոթունավոր, ծծմբադեղին։ Հիպանթիումը կիսագնդաձև է, հարթ կամ ծածկված խոզանականման մազմզուկներով։