Jump to content

Մասումա Էսմատի-Վարդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասումա Էսմատի-Վարդակ
Ծնվել է1930
ԾննդավայրՔաբուլ, Աֆղանստանի թագավորություն
Քաղաքացիություն Աֆղանստան
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the House of the People of Afghanistan?

Մասումա Էսմատի Վարդակ (պարս.՝ معصومه عصمتی وردک, 1930, Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն), աֆղան գրող և քաղաքական գործիչ։ Աֆղանստանի խորհրդարանում ընտրված առաջին կանանցից մեկն էր և զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին նա ավարտել է Քաբուլի կանանց քոլեջը, իսկ 1958 թվականին ստացել է բիզնեսի որակավորում Միացյալ Նահանգներում[1]։

1959 թվականին նա և Կուբրա Նուրզայը դարձան առաջին կանանցից մեկը, ովքեր հայտնվեցին Աֆղանստանում առանց հիջաբի, այն բանից հետո, երբ Թագուհի Հումայրա Բեգումը հանեց իր սեփականը՝ աջակցելով վարչապետ Մոհամմեդ Դաուդ Խանի կոչին՝ կանանց կամավոր հանել հիջաբը[2]։

1964 թվականին թագավոր Մոհամմեդ Զահիր շահը նրան նշանակեց խորհրդատվական կոմիտեի անդամ, որը քննարկում էր 1964 թվականի սահմանադրության[3] նախագիծը, որը կանանց իրավունք էր տալիս ընտրել և ընտրվել ընտրություններում։ 1965 թվականին նա ընտրվել Է խորհրդարանի Ժողովրդական պալատում Կանդահարի ներկայացուցիչ և դարձել կանանց իրավունքների առաջատար պաշտպան[1][4]։ Նա 1965-ին ընտրված չորս կանանցից միակն էր, ով իր թեկնածությունն առաջադրեց 1969-ին վերընտրվելու համար, սակայն կորցրեց իր տեղը[5]։

1987 թվականին նա դարձավ Աֆղանստանի կանանց խորհրդի նախագահ[1]։

1990 թվականի մայիսին նա նշանակվել է Մոհամմադ Նաջիբուլլայի կառավարության կրթության և վերապատրաստման նախարար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mattar, Philip (2004). Encyclopedia of the Modern Middle East & North Africa: D-K. Macmillan Reference USA. p. 786. 978-0-02865-771-4.
  2. Tamim Ansary (2012) Games without Rules: The Often-Interrupted History of Afghanistan
  3. Sarfraz Khan (2013) Politics of policy and legislation affectin g women in Afghanistan: One step forward two steps back Central Asia Journal, Number 73
  4. Skaine, Rosemarie (2001). The Women of Afghanistan Under the Taliban. McFarland. 978-0-78648-174-3.
  5. Louis Dupree (2014) Afghanistan Princeton University Press, p653
  6. Emadi, Hafizullah, Repression, resistance, and women in Afghanistan, Praeger, Westport, Conn., 2002