Մասնակցի քննարկում:TheDeepLerner

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, TheDeepLerner :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ջեօ (✡) 09:36, 11 Հունվարի 2022 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Լեոնարդ Էյլեր[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի մասնակից։ Շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներ անելու համար։ Լեոնարդ Էյլեր հոդվածում կատարած Ձեր ուղղումները ստիպված եմ հետ շրջել, քանի որ հոդվածում նշված վստահելի աղբյուրում՝ Հայկական սովետական հանրագիտարանում օգտագործվում է Լեոնարդ Էյլեր տարբերակը։ Եթե գիտեք այլ վստահելի աղբյուրներ, կարող եք նշել, փորձենք հասկանալ, թե հայալեզու գրականությունում որ տարբերակն է ավելի շատ տարածված։ Շնորհակալ եմ շատ։ Հարգանքով՝ --ջեօ (✡) 09:40, 11 Հունվարի 2022 (UTC)

Հարգելի --ջեօ (✡)
Խնդիրը նրանում է որ հաճախ հայտնի մարդկանց անունները թարգմանվել են հայերեն ռուսական գրականությունից որտեղից էլ առաջացել է խնդիրը։ Օրինակ Հարաբերականության Ընդհանուր Տեսության հիմնադրի ազգանունը հայերենով ոչ թե Էյնշտեյն է այլ Այնշտայն քանի որ գերմաներեն Ei-ը կարդացվում է Այ, կամ քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկի ազգանունը ոչ թե Շրեդինգեր է այլ Շրյոդինգեր։ Էյնշտեյն և Շրեդինգեր տարբերակները դուք ևս կարող եք հանդիպել տարբեր վստահելի աղբյուրներում սակայն դրանք սխալ հնչողության են հանգեցնում։ Կամ օրինակ երբ դուք ստեղծեք այս էջի հայերեն տարբերակը https://en.wikipedia.org/wiki/Thomas_Bayes ազգանունը հայերեն կլինի Բեյս և ոչ ռուսերենի նման https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%B9%D0%B5%D1%81,_%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%81 Բայես։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են, օրինակ Տեխաս -ը ևս պետք է ուղղել Հայերեն այն կլինի Թեքսաս ինչպես ամերիկացիներն են դա արտասանում և պետք չի թարքմանել ռուսերենից անուններ որնք ռուսական ծագում չունեն։ Նույն խնդիրն է նաև Օյլեր ազգանվան հետ։ TheDeepLerner (քննարկում) 07:03, 13 Հունվարի 2022 (UTC)
Հարգելի՛ @TheDeepLerner, շնորհակալ եմ արձագանքի համար։ Ցավոք սրտի Հայերեն Վիքիպեդիան այդպես չի աշխատում, ՎՊ:ՀԱ կանոնակարգն ասում է, որ հոդվածի վերնագիրը պետք է հիմնված լինի հայալեզու վստահելի աղբյուրների վրա։ Ունենք այն, ինչ ունենք։ Հայերեն Վիքիպեդիան չի կարող նոր իրողություն ստեղծել, այն բացառապես արտահայտում է այն, ինչ արդեն գոյություն ունի։ Հարգանքով՝ --ջեօ (✡) 07:58, 13 Հունվարի 2022 (UTC)