Մասնակցի քննարկում:TatArm

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, TatArm ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


։


Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Lilitik22 (քննարկում) 18:56, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Հոդվածի աղբյուր[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, հարգելի TatArm։ Կարող եք նշել, թե ի՞նչ աղբյուրներից եք օգտվում հոդվածները գրելիս։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 18:57, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի Lilitik22: Քանի որ դեռ լիովին չեմ կարողանում կառավարել վիքիպեդիայում ստեղծվող իմ հոդվածները, աղբյուրները գրում եմ գրականության ցանկում: Գրականության ցանկում գրում եմ այն աղբյուրները, որոնցից օգտվել եմ:

Հարգելի TatArm, հոդվածները պետք է վիքիֆիկացված լինեն այնուհետև տեղադրվեն վիքիպեդիայում։ Խնդրում եմ մի շարունակեք առանց վիքիֆիկացման հոդվածների ներմուծումը վիքիպեդիա։ Առաջարկում եմ հոդվածները հերթով մշակել Ձեր ավազարկղում՝ սևագրության էջում, այնուհետև տեղափոխել վիքիպեդիա։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:10, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի Lilitik22: Ինչու՞ իմ խմբագրման ընթացքում ջնջեցիք ՛՛Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա՛՛ թեման: Ես կարծեմ այն վիկիֆիկացրել եմ: Իսկ ինչից վերցրեցիք, որ դա հավաստի աղբյուրից չէ??? – Այս անստորագիր գրառման հեղինակն է TatArm (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի TatArm, հոդվածը ջնջվել է ոչ թե որովհետև այն հավաստի չէր, այլ որովհետև հանրագիտարանային բնույթի չէր։ Նման բաներից խուսափելու համար Ձեզ խորհուրդ էի տվել նախևառաջ օգտագործել Ձեր ավազարկղը։ Հոդվածը մշակեք այնտեղ, հետո խնդրեք որևէ փորձառու մասնակցի կարդալ հոդվածը, վերջինս Ձեզ խորհուրդներ կտա, թե որն ինչպես պետք է լինի, հետո հոդվածը կտեղափոխեք վիքիպեդիա։ Այդպես և Ձեր ժամանակը կխնայեք՝ ջնջված հոդվածնեերը կրկին ստեղծելով և ադմինների, ովքեր կրկին կամ հետ են շրջում կամ ջնջում են հոդվածները։ Հարցեր լինեն դիմեք, սիրով կօգնեմ։ Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ։--Lilitik22 (քննարկում) 08:22, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հարգելի Lilitik22, եթե կարող եք ասեք, թե ինչպես ջնջեմ իմ էջը վիքիպեդիայից: Շնորհակալություն:
Հարգելի TatArm, էջերը ջնջել կարող են միայն ադմինները։ --Lilitik22 (քննարկում) 20:32, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ավազարկղ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ TatArm, խնդրում եմ կատարել փորցեր անձնական տարածքում - Kareyac (քննարկում) 23:40, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

ջնջումներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ TatArm, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ հայերեն վիքիպեդիայում, ի՞նչն է պատճառը որ հոդվածներում ավելացնում եք նյութեր, հետո նորից ջնջում: --ERJANIK քննարկում: 05:57, 15 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի ERJANIK, որոշել էի հոդվածներ ավելացնել վիքիպեդիայում, բայց հիմա այլևս չեմ ուզում: Ավելին, ուզում եմ նաև ՛՛ջնջվել՛՛, բայց չգիտեմ ինչպես: Եթե կարող եք, օգնեք այդ հարցում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է TatArm (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։:
արդեն Լիլիթը պատասխանել է, որ ջնջել կարող են միայն ադմինները, բայց այնուամենայնիվ լավ չհասկացա, փաստորեն սկզբում ուզեցել եք խմբագրումներ կատարել հետո ուղղակի փոշմանել եք?: Ինչևէ, դատելով Ձեր խմբագրումներից, Դու կարողացել եք համեմատած անփորձ մասնակցի առումով նորմալ գրել, լավ կլիներ որ միանաք հայերեն վիքիպեդիային, այս նախագիծը քո, իմ, և բոլորիս նմանների միջոցով է զարգանում: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 05:30, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի TatArm, Ձեր ստեղծած Հերոդոտ հոդվածը փաստորեն Հերոդոտոս հոդվածի կրկնութթյունն է։ Նման թյուրիմացություններից խուսափելու համար, ուշադիր եղեք հոդված ստեղծելուց։--Beko (քննարկում) 13:57, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի Beko: Ես TatArm-ն եմ և ոչ Հերոդոտը: Դիմելիս խնդրում եմ ուշադիր եղեք, նման թյուրիմացություններից խուսափելու համար: Իսկ հոդվածները եթե կարող եք, միացրեք, դրանք տարբերվում են բովանդակության որոշ հատվածներով: Բայց առաջարկում են անվանումը Հերոդոտ և Հերոդոտոս դնել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է TatArm (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի TatArm, ներողություն թյուրիմացության համար։ Ինչպես տեսնում եք միայն հոդվածները քոփի փեյսթ չեն անում, այլև վերնագրերը։ Հոդվածները ես չեմ միացնի, փորձեք դուք, քանի որ տանջվել և ստեղծել եք այն, և ուշադիր դրանք ստեղծելուց։--Beko (քննարկում) 16:43, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի Beko: Եթե ես կարողանայի, ինքս էլ իմ հոդվածը կմիացնեի Ձեր ստեղծածին, բայց չեմ կարող: Պարզապես կարելի է միացնել և միասնական հոդված ստեղծել, քանի որ երկուսն էլ տարբեր են, ունեն տարբեր բովանդակություններ: Եթե կարող եք, խմբագրեք, խնդրում եմ, ես ինքս չեմ կարող պարզապես:

Փոքրիկ հուշում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի TatArm։ Եթե հոդվածներում ցանկանում եք նոր տողից գրել, ապա 2 անգամ սեղմեք enter: Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 16:33, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Lilitik22,իսկ ինչպե՞ս նկարներ տեղադրեմ հոդվածներում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է TatArm (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Պատկերները ընտրում եք Վիքիպահեստից, իսկ հոդվածում լրացնում եք հետևյալ կաղապարը՝ [[Պատկեր:111111.jpg|աջից|մինի|200px|նկարագրություն]] --Lilitik22 (քննարկում) 16:47, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի TatArm,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։