Մասնակցի քննարկում:Taron112
Ողջույն[խմբագրել կոդը]
![]() |
Բարի գալուստ Վիքիպեդիա, Taron112 ։) |
![]() |
Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։
Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։ ![]() Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Հայկուհի Գրիգորյան (քննարկում) 14:53, 15 Մարտի 2015 (UTC) ![]() ![]() |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Զգուշացում[խմբագրել կոդը]
Հարգելի՛ Taron112, բրազիլական սերիալների մասին մի քանի հոդվածներում ես ավելացրել եմ «անաղբյուր» և «վիքիֆիկացում» պիտակներ: Խնդրում եմ դրանք այլևս չհեռացնել, մինչև չշտկվեն հոդվածների թերությունները: Իսկ թերությունները հետևյալն են. բոլոր հոդվածները պարտադիր պետք է ունենան գրվածը հավաստող վստահելի աղբյուրներ: Պիտակները հեռացնելու փոխարեն ավելի լավ է այլ լեզվով վիքիպեդիաներից մեկից պատճենեք համապատասխան աղբյուրները և մեկընդմիշտ լուծեք այդ հարցը: Ինչ վերաբերում է «վիքիֆիկացում» կաղապարին, ապա հոդվածներից բացակայում են տեղեկաքարտերը: Խնդրում եմ շտկել նշված թերությունները: Եթե ևս մեկ անգամ առանց թերությունները վերացնելու հեռացնեք պիտակները, դուք և 46.19.99.14 IP-հասցեն, որից, ենթադրում եմ, կրկին դուք եք խմբագրում, կարգելափակվեք, քանի որ խմբագրական պատերազմ եք ծավալել:
Եվս մի խնդիր. դերասանների հոդվածներում իմաստ չունի 2-3 լուսանկար տեղադրել. նման փոքրածավալ հոդվածների համար մեկը լիովին բավարար է: Ի դեպ, նկարների չափսերն էլ շատ մեծ եք դնում: Շնորհակալություն, հուսով եմ` հաշվի կառնեք խորհուրդներս, և գործն արգելափակման չի հասնի: --23artashes (քննարկում) 18:33, 15 Մարտի 2015 (UTC)