Մասնակցի քննարկում:Stella Loretsyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Stella Loretsyan :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ջեօ 05:58, 5 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Stella Loretsyan, Ձեր ստեղծած «Մահայանա Բուդդիզմի և Յունգյան հոգեբանության նպատակների միջև տարբերությունը» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Kareyac (քննարկում) 06:41, 5 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

-- Kareyac (քննարկում) 06:41, 5 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Stella Loretsyan, Ձեր ստեղծած «ՄԻՀՐ Թատրոն. ժամանակակից պարը Հայաստանում» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Kareyac (քննարկում) 01:59, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

-- Kareyac (քննարկում) 01:59, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի մասնակից, պետք չի գրել իմ քննարկման էջում սխալ տեղեկություններ։ - Kareyac (քննարկում) 03:39, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Միհր (թատրոն)»[խմբագրել կոդը]

Հարգելի Stella Loretsyan, Ձեր ստեղծած «Միհր (թատրոն)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Kareyac (քննարկում) 04:09, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

-- Kareyac (քննարկում)

Էջը նորից համարում եմ անաղբյուր, քանի որ թատրոնի մասին ներկա ոչ մի աղբյուրում ոչ մի խոսք չկա։ - Kareyac (քննարկում) 04:09, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Խնդրում եմ քննարկել այտեղ կամ հոդվածի քննարկման էջում։ - Kareyac (քննարկում) 04:09, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Չափազանց շատ կարևոր է որ հոդվածը հիմունք ունենա, այլ ոչ թե հորինված։ - Kareyac (քննարկում) 12:54, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac

Հոդվածը բավականաչափ լուրջ հիմքեր ունի, քանի որ ներկայացված է Միհր Ժամանակակից Պարի թատրոնի՝ Հայաստանում առաջին մասնագիտացված ժամանակակից պարի թատրոնի պատմությունը և ներկայացումները, որը գործում է արդեն 15 տարի: Դրա համար շատ լուրջ աղբյուր, հիմք է հանդիսանում թատրոնի կայքը http://mihrtheatre.com/, որն ապացուցում է որ նշված տեղեկատվությունը ստույգ է, այլ ոչ թե հորինված և որտեղ կարող եք ծանոթանալ թատրոնի գործունեության հետ: Բացի դա՝ կան նաև բազմաթիվ հոդվածներ ու տեսանյութեր թատրոնի գործունեության մասին: Յութուբում ներկայացված են թատրոնի ներկայացումների տեսահոլովակները ու նորից կան բազմաթիվ հոդվածներ դրանց վերաբերյալ:

Ես համարում եմ, որ շատ կարևոր է, որ հայ հասարակությունը ծանոթանա թատրոնի գործունեության հետ, քանի որ այն ներկայացնում է թատերական աշխարհի վերջին նորություններն ու թատրոնի գործունեությունը և բեմադրած ներկայացումների ու քանակը թույլ է տալիս, որ թատրոնի մասին տեղեկատվությունը լինի նաև վիկիպեդիայում:

Քանի որ ես նորեկ եմ, ձեզ շատ կխնդրեի օգնել ինձ, որպեսզի ավելի ձևով տեղադրեմ հոդվածը:

Ու կրկին կցանկանայի անդրադառնալ անվանմանը:

Շատ կարևոր է վերնագրի մեջ շեշտել Ժամանակակից Պարի արտահայտությունը, քանի որ դա է արտահայտում թատրոնի ոճի էությունը: Ուստի ես կցանկանայի հասկանալ, թե ինչպես կարող եմ անվանանումը փոխել:

Ես որպես հանդիատես ու բազմաթիվ այլ հանդիսատեսներ, շատ կարևորություն ենք տալիս ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր թատերական ուղղությունների ու թատրոնների մասին նաև համացանցում: --Stella Loretsyan (քննարկում)

Հարգելի Stella Loretsyan, ես չեմ տեսնում ոչ մի հիմք նման վերանվանման, խնդրում եմ ներկայացնել ինչ որ վսրահելի աղբյուր, որտեղ ձեզ հանդիպել է նման տարօրինակ անվանումը: - Kareyac (քննարկում) 13:28, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac

Քանի որ ժամանակակից պար թատերական ուղղությունը Հայաստանում տարածված չէ, ապա համապատասխանաբար դրա մասին տեղեկատվությունն էլ քիչ է համացանցում: Որպես Վիկիպեդիայի նյութ ընդամենը կա այս էջի նյութը. https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81_%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D6%80 , որն անքան վատ է թարգմանված, որ ընդհանրապես ոչ մի բան չի ասում ուղղության մասին: Սկսենք նրանից, որ ժամանակակից պարը հանդիսանում է թատերական-պարային ուղղություն, ոչ թե պարատեսակ, ինչպես նշված է տեղեղկության մեջ: Թարգմանությունն արված է այս աղբյուրից https://en.wikipedia.org/wiki/Contemporary_dance որտեղ դուք կարող եք հստակ տեսնել, որ ամբողջ աշխարհում գոյություն ունեն ժամանակակից պարի թատրոններ, որպես ապացույց բերեմ Լոնդոնի Ժամանակակից պարի Թատրոնի օրինակը ՝ London Contemporary Dance Theatre, որի հայերեն թարգմանությունն է Լոնդոնի Ժամանակակից Պարի Թատրոն. https://www.theplace.org.uk/london-contemporary-dance-theatre սա էլ վիկիպեդիայի էջը.https://en.wikipedia.org/wiki/London_Contemporary_Dance_Theatre

ինչն էլ ցույց է տալիս մեր թատրոնն իրավունք ունի կրելու Միհր Ժամանակակից Պարի Թատրոն անվանումը, քանի որ Ժամանակակից պար-ը իր թատերական ուղղությունն է, ինչպես օրինակ Երևանի պետական տիկնիկային թատրոն- անվանման մեջ Տիկնիկային բառը ցույց է տալիս թատրոնի ուղղությունը: 

Նաև ռուս պարագետ Եկատերինա Վասենինայի գրքում Екатерина Васенина "Современный танец постсоветского пространства"Издательство: Редакция журнала "Балет" , 2013 год, խոսվում է ՄԻհր թատրոնի մասին, որպես Հայաստանում առաջին Ժամանակակից Պարի թատրոն, ու քանի որ այդ գրքի էլեկտրոնային տարբերակը ես չգտա, սա էլ մի էջ, որտեղ կարող եք տեսնել Միհր թատրոնի ներկայացումներից մի քանի նկար, որոնք կարող եք գտնել Միհրի կայքում: https://vk.com/photo-60835532_319574251. ու Ինչպես տեսնում եք Եկատերինա Վասենինան էլ օգտագործում Современный танец տեմինը, որը Ժամանակակից պարն է:

Իսկ այս 2 լինքով կարող եք գտնել հոդվածներ ժամանակակից պարի թատրոնների մասին, որոնց անվանումները ներառում են Ժամանակակից Պարի Թատրոն Անվանումը:

https://armenpress.am/arm/news/713070/candoco-zhamanakakic-pari-tatrony-hyurakhaxerov-handes-kga.html

https://www.tert.am/am/news/2014/05/02/david-dorphman/1075818

Միհր Ժամանակակից Պարի Թատրոն վիկիպեդիայի էջի կարևորագույն նպատակներից մեկ այն է, որ հայկական հանրության ավելի լայն շերտերին ճանաչելի դարձնենք Ժամանակակից Պար թատերական պարային ուղղությանը, քանի որ Միհր-ն առաջին թատրոն է Հայաստանում,որ ստեղծագործում է այդ ուղղությամբ, դա արվում է թատրոնի ու իր ներկայացումների մասին տեղեկություն տալու միջոցով:

--Stella Loretsyan (քննարկում)

Ծեր բերված հղումներում ոչ մի խոսք Միհր թատրոնի մասին չկա։ Երևի դուք կամ սխալ նախագիծ եք ընտրել կամ փորցեք նորից կարդալ ինչն է Վիքիպեդիա և Ինչ չէ Վիքիպեդիան ։ - Kareyac (քննարկում) 15:48, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac

Իմ ուղարկած բոլոր հղումներն ապացուցում են, որամբողջ աշխարհում գոյություն ունեն թատրոններ, որոնց անվանման մեջ նշվում է Ժամանակակից Պարի Թատրոն արտահայտությունը, այսինքն մենք ազատ կարող ենք օգտագործել այդ արտահայտությունը մեր անվան հետ, քանի որ դա տեղեկատվություն է տալիս մեր թատրոնի ուղղության մասին, ինչն արդեն իսկ հանրագիտարանային գիտելիք է: Ահա հղումներ Միհր Թատրոնի մասին.

https://www.aravot.am/2012/07/19/302279/

http://www.panarmenian.net/arm/news/65602/

http://eminartsakh.org/?tag=%D5%B4%D5%AB%D5%B0%D6%80-%D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6

https://imyerevan.com/hy/events/view/2131

https://armtheatre.livejournal.com/4886.html

https://www.civilnet.am/news/2015/10/10/mihr-theatre-on-armenian-genocide/279315

http://www.17.am/%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%AA-%D5%B7%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6/

https://archive.168.am/articles/8365

https://www.azatutyun.am/a/24316688.html

http://hayernaysor.am/en/archives/34382

--Stella Loretsyan (քննարկում)

Good. Հիմա խնդրում են վերարտագրել հոդված օգտագործելով միայն ու միայն այն տեղեկություններ, որոնք կան աղբյուրներում, ամպայման նշելով որ նախադասությունը որրեղից եք կարդացել ու օգտագործել, եթե աղբյուրներուն գրված չի, ապա հոդվածում այս տողեր ջնջեք։ Իհարկե թատրոնի կայքը վստահելի աղբուր չի և չի կարող համարվել )

P.S. Ես այդպեы ել չիմացա ինչու դուք գրել եք ուր ես են ստեղծել հոդված, և ինչու շարունակել եք գրել իմ էջում իմ խնդրանքից հետո։ - Kareyac (քննարկում) 16:28, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac

Ես կրկին անգամ ներողություն եմ խնդրում Ձեզանից, որ ձեր քննարկման էջում հրապարակում եմ արել, դա միտումնավոր քայլ չի, քանի որ ես լրիվ ուրիշ բան էի ուզում գրել ու չգիտեմ ինչպես ստացվեց, որ ես այդ տեքստը տեղադրեցի ձեր քննարկման էջում, երբ որ Ձեզանից ինձ ծանուցում եկավ, այդ ժամանակ ես տեսա թե ինչ եմ գրել: ԵՍ նորից եմ ասում, չնայած նրան, որ ես գրանցվել եմ վիկիպեդիայում 2 տարի առաջ, ես նոր եմ սկսել հոդված տեղադրել ու հասկանալ կանոնակարգը: Ու ինձ թվացել էր, որ կարող եմ Ձեր էջում գրել ինձ հետաքրքրող հարցերը: Դրա համար էլ ձեր էջում հարցերս գրեցի: Ես Ձեր խնդրանքը տեսել եմ Ձեր էջում 2-րդ անգամ հրապարակում անելուց հետո: Տեսնելուց հետո արդեն հասկացա, որ պետք է հարցեր տամ իմ քննարկման էջով: Կրկին անգամ կներեք, եթե ինչ որ կերպ ձեզ անհարմարություն եմ պատճառել:

Ու եթե կարելի է հնարավոր է հուշեք ինչպես վերարտագրեմ հոդվածը ու վերնագիրը փոխեմ: Շատ շնորհակալ կլինեմ:

--Stella Loretsyan (քննարկում)

Հագելի Stella Loretsyan, եկեք անցնենք ճանապարհ քայլ առ քայլ 1. Գտնում եք նախադասություն, տեղեկություն կամ տվյալ աղբյուրում, որ ուզում եք տեղափոխել ՎՊ, գրում եք հոդվածում ձեր խոսքերով, վերջում գրում եք ծանոթագրություն աղբյուրով։ Օրինակ հոդվածի առաջին տողը. Միհր, առաջին (ո՞վ գրեց որ արաջինն է) մասնագիտացված ժամանակակից պարի թատրոնը (ո՞վ գրեց որ ժամանակակից պարի է) Հայաստանում (ո՞վ գրեց որ Հայաստանում) ։ - Kareyac (քննարկում) 17:05, 7 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac

Ես կատարեցի ձեր ասած քայլերը: Նաև փոխեցի առաջին բառը միակ բառով, քանի որ թատրոնի մասին նյութերում նշվում է որ դա միակ Ժամանակակից Պարի Թատրոնն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Ի՞նչ քայլեր են հետևելու:

--Stella Loretsyan (քննարկում)

Հարգելի --Kareyac Անչափ շնորհակալություն ձեր շատ մեծ օգնության համար:

Կխնդրեի նաև ասել, թե ոնց կարող եմ էջի վերնագիրը փոխել ու դարձնել Միհր ժամանակակից պարի թատրոն. հուսով եմ աղբյուրները բավարար են դա անելու համար, քանի որ շատ կարևոր է որ վերնագիրը դա լինի:

Մեկ էլ մի հարց ու հուսով եմ ես էլ էսքան շատ Ձեզ չեմ անհանգստացնի: Ես պատրաստվում եմ տեղադրել թատրոնի ներկայացումնեևի մասին տեղեկատվություն ու կցանկանայի պարզել, որն է առավել ճիշտ՝ հենց թատրոնի պատմության էջում անել դա, թե՞ առանձին էջեր ստեղծել ամեն ներկայացման համար:

Նախապես շաաատ շնորհակալություն: --Stella Loretsyan (քննարկում)

Հարգելի Stella Loretsyan, Վիքիպեդիայում հովածի անվանումներ գրվում են հնարավոր կարճ ձևով, իմ կարծիքոն թատրոն բառը բավարար է, այս մոլորակում վայ թե լինի ևս մեկ Միհր թատրոն, որ շփոթենք սա պարային է իսկ սա երգչային։ Թատրոնի ոճը ներկայացրած է հենց արաջին տողում «...ժամանակակից պարի թատրոն է...»։ Ճիշտն ասած ոչինչ չեմ լսել այս թատրոնի մասին, սակայն չեմ կարձում որ ներկայացումը բավական նշանակալիություն ունի հանրագիտարանի համար։ Ինչ որ թատրոն ինչ որ ներկայացում միշտ ունի և ոչ բոլոր առռանի են հիշատակելու այստեղ։ Սա թատերական հանրագիտարան չի որ քիչ ծանոթ անձիք, կազմակերպություններ ու միջոցառումներ հիշատակվեն։ Ավելի լավ լինի եթե հոդվածի անհիմն նախադասություններ հիմնավորում ստսնան։ Վիքիպեդիան գովազդի տեղը չի։ Մեզ մոտ չկան ավելի առժանի ու հայտնի թատրոնների ներկայացումների հոդվածներ, քանի որ դրանք չունեն հանրագիտարային նշանակությունը։ - Kareyac (քննարկում) 12:14, 8 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac

Առաջին հերթին պետք է նշեմ, որ Ձեր հետևյալ արտահայտությունը՝ «Ճիշտն ասած ոչինչ չեմ լսել այս թատրոնի մասին, սակայն չեմ կարձում որ ներկայացումը բավական նշանակալիություն ունի հանրագիտարանի համար։» բավականաչափ ոչ կոռեկտ է, քանի որ Վիկիպադիայի համար չի կարող չափորոշիչ լինել Վիկիպեդիայի խմբագրի անհատական տեսանկյունը ու կարծիքը:

Հետո՝ Վիկիպեդիայում հոդվածի անվանումը պետք է ճշգրտորեն արտահայտի հոդվածի թեման և առարկան: Միհր (թատրոն) անվանումը ճշգրտորեն չի արտահայտում այս հոդվածի թեման, որովհետև նշված չէ թատրոնի ուղղությունը ու քանի որ «թատրոն» բառը շատ լայն հասկացություն է , ապա, որպեսզի հոդվածի վերնագիրը արտահայտի դրա թեման, պետք է հստակեցվի թատերական ուղղությունը, տվյալ դեպքում պետք է վերնագիրը լինի. Միհր ժամանակակից պարի թատրոն: Այս դեպքում միայն վիկիպեդիայից օգտվողը հստակ պատկերացում կկազմի հոդվածի նյութի վերաբերյալ՝ կարդալով դրա վերնագիրը:

Վիկիպեդիայում հայկական թատրոնների մասին բոլոր հոդվածների վերնագրերի մեջ նշված է դրանց ուղղությունները: Այս էջում Հայկական թատրոնների մասին տեղեկություններն են՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

Ահա Վիկիպեդիայում հայկական մի քանի թատրոնների մասին հոդվածների վերնագրերը՝

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ թատրոն, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ թատրոն, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ թատրոն, Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ թատրոն, Երևանի Մաքսիմ Գորկու անվան ԲԱՆՎՈՐԱԿԱՆ թատրոն, Երևանի Մհեր Մկրտչյան ԱՐՏԻՍՏԱԿԱՆ թատրոն, Էդգար Էլբակյանի անվան ԴՐԱՄԱՅԻ և ԿՈՄԵԴԻԱՅԻ թատրոն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ թատրոն, Հրաչյա Ղափլանյանի անվան ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ թատրոն, Վանաձորի ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ թատրոն, Ա. Սպենդիարյանի անվան ՕՊԵՐԱՅԻ և ԲԱԼԵՏԻ ազգային ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ թատրոն, Երևանի պետական ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ թատրոն, Լենինականի ՕՊԵՐԱ-ՕՊԵՐԵՏԱՅԻՆ խումբ, Հայաստանի ԵՐԳԻ պետական թատրոն, Գյումրու ՏԻԿՆԻԿԱՅԻՆ թատրոն, Երևանի պետական ՏԻԿՆԻԿԱՅԻՆ թատրոն, Երևանի ՄՆՋԱԽԱՂԻ պետական թատրոն և այլն:

Ինչպես տեսնում եք, բոլորի մեջ անխտիր նշված է տվյալ թատրոնի ուղղությունը: Ինչն էլ իրավունք է տալիս, որ Վիկիպեդիայում թատրոնի մասին հոդված գրելու ժամանակ, վերնագրի մեջ նշվի դրա ուղղությունը:

Քանի որ Վիկիպեդիան աշխարհում հանրագիտարանային-տեղեկատվական ամենամեծ ու ամենավստահելի հարթակն է, ապա ես կարևորում եմ այդտեղ հայկական ԲՈԼՈՐ թատրոնների մասին տեղեկության տեղադրումը: Այդ պատճառով ցանկանում եմ, որ այդտեղ ճիշտ ձևով ու ճիշտ վերնագրով ներկայացվի նաև Հայաստանի Ժամանակակից պար ուղղության միակ թատրոնի՝ Միհրի մասին տեղեկություն, ինչն անշուշտ կհարստացնի հայկական Վիկիպեդիան ու հնարավորություն կտա հայոց լեզվին տիրապետող յուրաքանչյուր մարդու, ով հետաքրքրված է ժամանակակից արվեստով, ծանոթանալ Հայաստանում ժամանակակից արվեստին:

Ինչ վերաբերվում է Ձեր հետևյալ արտահայտությանը. «Ինչ որ թատրոն ինչ որ ներկայացում միշտ ունի և ոչ բոլոր առռանի են հիշատակելու այստեղ։ Սա թատերական հանրագիտարան չի որ քիչ ծանոթ անձիք, կազմակերպություններ ու միջոցառումներ հիշատակվեն։ », պետք է ասեմ, որ մենք չէ, որ պետք է որոշենք, թե որ ներկայացումն է արժանի, որը՝ ոչ, այլ ժամանակը և հանդիսատեսը, ում էլ պետք է հնարավորության տանք իմանալու ու տեղեկանալու ներկայացումների մասին, որ նա էլ որոշի, թե որքանով է ներկայացումը արժանի կամ ոչ արժանի:

Կրկին անգամ շնորհակալություն, որ Դուք այնքան ուշադիր եք նորեկների նկատմամբ, որ տեսնում եք նրանց թերացումներն ու ուղղումներ կատարում:

--Stella Loretsyan (քննարկում)

Հարգելի Stella Loretsyan,

1.Երևի դուք Հայաստանի այլ թատրոնների մասին ոչինչ չգիտեք, քանի որ ԴՐԱՄԱՅԻ և ԿՈՄԵԴԻԱՅԻ, ՏԻԿՆԻԿԱՅԻՆ, ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ոչ թե բովանդակության բացադրություն է, այլ անվանումը, իսկ «Միհր» թատրոնը ուղղակի կոչվում է «Միհր» ու վերջ, ոչ մի այլ խոսք անվանման մեջ չկա։

2.Որտե՞ղ եք դուք կարդացել որ "Վիկիպեդիայում հոդվածի անվանումը պետք է ճշգրտորեն արտահայտի հոդվածի թեման և առարկան", կանոնակարգում գրված է "Հոդվածի անվանումը պետք է լինի հոդվածի առարկայի անունը

Արտահայտություն "մենք չէ, որ պետք է որոշենք, թե որ ներկայացումն է արժանի, որը՝ ոչ, այլ ժամանակը և հանդիսատեսը" անընդունելի է Վիքիպեդիայի համար, նշանակալիությունը հենց համայնքն է որոշում: Դուք հարցրել եք իմ կարծիքը, բարի եղեք լսել։

Նորից առաջարկում եմ լաավ ուսումնասիրել Վիքիպեդիայի կանոններ օրինակ Վիքիպեդիա:Հոդվածների անվանում և Վիքիպեդիա:Նշանակալիություն։ - Kareyac (քննարկում) 15:10, 8 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac

 Շնորհակալություն պատասխանի համար: Ես կուսումնասիրեմ, ճշտումներ կանեմ ու ձեզ կպատասխանեմ:

--Stella Loretsyan (քննարկում)

Հարգելի --Kareyac

Կրկին անգամ շնորհակալություն:

Պետք է ուղղակի խնդրեմ, որ վերնագրի մեջ թատրոն բառը հանեք փակագծերից ու գոնե լինի Միհր թատրոն, կարծում եմ դա հնարավոր է:

Մեկ էլ պետք խնդրեմ, եթե հնարավոր է ինձ հուշեք, թե ոնց կարող եմ փոխել Ժամանակակից պարեր էջի վերնագիրը, ու դարձնեմ Ժամանակակից պար, քանի որ այդ հոդվածում խոսվում է ուղղության մասին, ոչ թե պարատեսակների:

Նախապես շնորհակալություն:

--Stella Loretsyan (քննարկում)

Մենք գրում ենք Միհր (լեռ), ոչ թե Միհր լեռ, ուրեմն Միհր (թատրոն), ոչ թե Միհր թատրոն, Երևան քաղաք, Հայաստան պետություն։ - Kareyac (քննարկում) 16:23, 8 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Kareyac Շնորհակալությունմ, որ փոխեցիք Ժամանակակից պարեր էջի անվանումը:

Իսկ կհուշեք, ինչպես անեմ, որ google-ում գրեն ժամանակակից պարը Հայաստանում արտահայտությունը, Միհր թատրոն էջը, բերի, հիմա չի բերում, որ գրում եմ: Հնարավոր է, որ նախկին անվանումով էջը հիմա դեռ կա Վիկիպեդիայում [[1]] դրա համար չի բերում, եթե այո, կարող եք այդ էջը ջնջել, որ այս էջը բերի ժամանակակից պարը Հայաստանում արտահայտությունը գրելիս:

--Stella Loretsyan (քննարկում)

Ջնջված է։ - Kareyac (քննարկում) 17:06, 8 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Միհր (թատրոն) վերնագրով էջի չեզոքության հետ կապված հարցեր[խմբագրել կոդը]

Հարգելի --Sigma'am Դուք հոդվածի էջում տեղադրել էիք {{չեզոքություն}}{{ոճ}} պիտակը: Ես կցանկանայի պարզել, թե հոդվածի ո՞ր հատվածը չի գրված չեզոք տեսանկյունից, և ո՞ր հատվածը չի համապատասխանում հանրագիտարանային ոճին:

--Stella Loretsyan (քննարկում) 12:41, 17 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Խնդրեմ, օրինակի համար՝

Ամեն մարմին յուրահատուկ է: Մենք ստեղծում ենք շարժումը ոչ թե որպեսզի հարմարացնենք մարմնին, այլ մարմինն է ստեղծում շարժումը: Շարժումը չունի սահմանափակումներ, իսկ մարմինն ունի յուրահատկություններ: Ամեն մարմին բերում է իր բացառիկ ձևը, որը և հանդիասնում է պարամատածողության համակարգի հիմքը: Անսահմանափակ շարժում, ոչ թե որպես գաղափար, այլ որպես պարամտածողություն, որի անսահմանափակ շրջանակներում ստեղծագործում են ներառական կատարողները:

Ընդհանրապես պարերի գաղափարներն իրենցով ոչ հանրագիտարանային են. պատկերացրեք, եթե Պարի պետական անսամբլի էջում նրանց պարացանկում ընդգրկված պարերի ողջ շղթան ներկայացվի: Բացի այդ, բազմաթիվ են Յություբյան հղումները, որոնք երկրորդական, վստահելի աղբյուր չեն: Դրանք պետք է հեռացվեն: Կա հսկա պատկերասրահ, ինչն այնքան էլ ցանկալի չէ:--Սիգմա (քննարկում) 13:23, 17 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Sigma'am

Պատկերասրահի նկարների մեծ մասը կհեռացվեն: Յություբյան հղումները նույնպես կհեռացվեն:

Հանրագիտարանային ոճի հետ կապված ես կցանկանայի մի քանի պարզաբանումներ անել:

Ձեր բերած օրինակի մեջ ներկայացված է տվյալ ներկայացման պարամտածողությունը, այս դեպքում տրված է ներառական պար ուղղության նկարագիրը, ոչ թե առանձին պարը:

Ժամանակակից պար թատերական ուղղության համար շատ կարևոր է ամեն ներկայացման պարամտածողությունը, քանի որ դա ներկայացնում է ժամանակակից պարի կոնկրետ ուղղությունը ու դրա բնութագրիչ գծերը: Այս հոդվածում ընդգրկված ներկայացումներից յուրաքանչյուրի մեջ == Պարամտածողություն == ենթավերնագիրը տալիս է հստակ տեղեկություն տվյալ ներկայացման ուղղության մասին, ոչ թե պարի: Այսինքն, այդ իմաստով տվյալ տեղեկությունը կրում է հանրագիտարանային նշանակություն, քանի որ տրվում են տեղեկություններ ժամանակակից պարի կոնկրետ ուղղության մասին:

Պարի պետական անսամբլի դեպքում խնդիրը մի քիչ այլ է, քանի որ այնտեղ պարերն ունեն հստակ ուղղվածություն ու տեսակ. օրինակ, եթե պարը ՛՛գծային՛՛ է, ապա դա կոնկրետ նույն պարամտածողությունն ունի, ինչ որ մնացած գծային պարերը ու խնդիր չի առաջանում ներկայացնել բոլոր պարերի նկարագրերը, քանի որ դրանք նույն են: Իսկ ժամանակակից պար թատերական ուղղության ներկայացումների դեպքում խնդիրն այլ է. պետք է ներկայացնել տվյալ ներկայացման պարամտածողություն- ուղղությունը, որը հստակ պատկերացում է տալիս ընթերցողին տվյալ ուղղության մասին:

Միգուցե՞, եթե ես փոխեմ գրելաոճը ու առավել օբյեկտիվ ձևով ներկայացնեմ տեղեկությունը, այս խնդիրը վերանա:

--Stella Loretsyan (քննարկում) 14:13, 17 Դեկտեմբերի 2018 (UTC) Միգուցե մի ընդհանուր վերնագրի տակ տրվի ժամանակակից պարամտածողության մոտեցումները, և դրանով հարցը փակվի: --Սիգմա (քննարկում) 16:39, 17 Դեկտեմբերի 2018 (UTC):[reply]


Հարգելի --Sigma'am Ընդունում եմ Ձեր խորհուրդները, քանի որ որպես ավելի փորձառու մասնակից, դուք ավելի մասնագիտական մոտեցում ունեք վիկիպեդիայում հոդված գրելու վերաբերյալ և կանեմ Ձեր առաջարկածի պես, ուղղակի վերնագիրը կդնեմ Ժամանակակից պարի պարամտածողության մոտեցումներ, քանի որ դա ժամանակակից պարի տեսանկյունից ավելի մասնագիտական և ավելի հստակ է արտահայտում տվյալ վերնագրի տակ հավաքված նյութի իմաստը:

Վերնագրի տակ պատրաստվում եմ ներառել բոլոր ներկայացումների պարամտածողության մոտեցումները, քանի որ ամեն ներկայացմանը հատուկ է հստակ ուղղություն: Բավականաչափ ուսումնասիրելով ժամանակակից պար թատերական ուղղությունը, եկել եմ այն եզրահանգման, որ մարդիկ ցանկանում են բացի ներկայացման բովանդակության մասին տեղեկություն ստանալը, նաև իմանան դրա պարային բովանդակության մասին, քանի որ դա է բացահայտում տվյալ ներկայացման ուղղությունն ու առանձնահատկությունները:

Այս ամենն արվում է նաև մի նպատակով. Հայաստանյան թատերական աշխարհում ժամանակակից պար թատերական ուղղությունը մոտ 15 տարվա պատմություն ունի, ու նույնիսկ դրա անվանումը խառնաշփոթ է առաջացնում, քանի որ ժամանակակակից պար թատերական ուղղությունը շփոթում են ժամանակակից պարերի հետ, որոնք ուղղակի պարատեսակ են ու թատերական ուղղության հետ կապ չունեն, ու միայն ժամանակակից բառն է շփոթմունք առաջացնում: Ժամանակակից պարը contemporary dance անգլերեն արտահայտության թարգմանությունն է, որը անգլիալեզու մարդկանց մոտ շթոփմունք չի առաջաացնում, քանի որ կոնկրետ տվյալ թատերական ուղղության անվանում է, իսկ հայերենում առաջացնում է քանի որ հատուկ բառ չկա տվյալ ուղղության համար: Ու սրա համար էլ ես իմ հոդվածում այդքան մանրամասնորեն խոսում եմ ամեն ներկայացման պարամտածողության մասին, որ ընթերցողին պարզ լինի ժամանակակից պարի մանրամասներն ու առանձնահատկությունները:

Ես պատրաստվում եմ նաև թարգմանել ժամանակակից պարի այլ թատրոնների ու ուղղությունների մասին հոդվածներ վիկիպեդիայում , ու կարևորում եմ, որ այս հոդվածի միջոցով հայ ընթերցողը որոշակի պատկերացում կազմի ժամանակակից պարի մասին:

--Stella Loretsyan (քննարկում) 17:30, 17 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Ստելլա, գուցե՞ առանձին հոդվածով շարադրեք այդ ամենը: Կարծում եմ՝ այդպես առավել ճիշտ կլինի: Մանավանդ մենք ունենք «Ժամանակակից պար» հոդվածը: Ողջ տեղեկատվությունը կարելի է ներառել նշածս հոդվածում, իսկ թատրոնի մասին հոդվածում մի քանի բառով խոսել՝ վերևում {{Հիմնական}} կաղապարով հղում կատարելով դեպի հոդվածի համապատասխան բաժին:--Սիգմա (քննարկում) 14:43, 18 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Sigma'am

Ես վստահում եմ Ձեր փորձառությանը, ուղղակի ուզում եմ, որ Դուք էլ հաշվի առնեք ժամանակակից պար թատերական ուղղության վերաբերյալ իմ գիտելիքին, որը բավականաչափ մեծ է, քանի որ ես դիտել եմ շատ մեծ թվով ներկայացումներ ժամանակակից պարի վերաբերյալ թե՛ հայկական, թե արտասահմանյան, մասնակցել եմ բավականին շատ վարպետության դասերի ժամանակակից պարի մասին, ու ամեն ինչ արել եմ, որպեսզի տեղադրեմ բարձր մակարդակի մասնագիտական-հանրագիտարանային հոդված ժամանակակից պարի վերաբերյալ: Այս հոդվածի միջոցով հայոց լեզվին տիրապետող յուրաքանչյուր մարդ, ով ուզում է մասնագիտական տեղեկություն ստանալ հայկական ժամանակակից պարի մասին, կբավարարի իր հետաքրքրությունը:

Ուզում եմ նաև նշել մի հանգամանք. ժամանակակից պար թատերական ուղղության մեջ ամեն խորեոգրաֆ ու թատրոն ունի իր ուղղությունն ու պարամտածողությունը, որը հատուկ է իրեն ու ամեն ներկայացման համար ստեղծում է հատուկ պարամտածողություն: Օրինակ՝ եթե դուք մտնեք Օհադ Նահարինի էջը, ով հրեա խորոգրաֆ է, ապա այդ էջի վրա կկարդաք նրա պարամտածողության ու տեխնիկաների մասին. https://en.wikipedia.org/wiki/Ohad_Naharin կամ մտնեք այլ թատրոնների ու խորեոգրաֆների էջ, նույնը կտեսնեք: Ժամանակակից պար ուղղության մեջ շատ կարևոր է յուրաքանչյուր խմբի, խորեոգրաֆի պարամտածողությունը, որը պատկանում է հենց տվյալ մարդուն ու թատրոնին: Այս տեսանկյունից կարևորվում է, որ տվյալ թատրոնի կամ խորեոգրաֆի էջում լինի ամբողջական տեղեկություն, ներառյալ նաև խորեոգրաֆիան, նույն ինքը պարամտածողությունը:

Միհր թատրոն հոդվածի մեջ խոսքը գնում է Միհր թատրոնի կողմից ստեղծված ներկայացումների պարամտածողության մասին, որն ավելի ճիշտ է տեղադրել թատրոնի մասին հոդվածի մեջ, հատկապես որ պարամտածողությունն արդեն առանձնացված է ու առանձին վերնագրի տակ է դրված: Իսկ ժամանակակից պար հոդվածի մեջ ուղղակի ընդհանուր գաղափարներ են ժամանակակից պարի մասին ու այնտեղով էլ կարող են Միհրի էջ գալ ու այնտեղ ծանոթանալ Միհրի պատմությանն ու պարամտածողությանը:

Եթե դուք առաջարկում եք տեղադրել Ժամանակակից պար հոդվածի տակ Միհրի պարամտածողությունը, ապա դա սխալ քայլ կլինի է, քանի որ դա կնշանակի Միհր թատրոնին վերագրել ամբողջ ժամանակակից պարի պարամտածողության մոտեցումները:

P.S. Եթե հաջողվի այս հոդվածի տեղադրումն ավարտին հասցնել, ապա ես պատրաստվում եմ այն թարգմանել ու տեղադրել մնացած լեզուներով, որոնց տիրապետում եմ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ես շատ եմ կարևորում հայկական մշակույթի տարածումն ամբողջ աշխարհում, ու ուզում եմ, որ ժամանակակից պար թատերական ուղղությունն ուսումնասիրող մարդիկ հնարավորություն ունենան իմանալու նաև հայկական ժամանակակից պարի մասին: Առաջինը հայերեն եմ տեղադրել, քանի որ կարծում եմ, որ որպես հայ, իմ պարտքն է առաջինը հայկական վիկիպեդիան հարստացնել, հետո նոր մնացածը:

--Stella Loretsyan (քննարկում) 16:08, 18 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Ստելլա, այդ դեպքում ավարտին հասցրեք հոդվածը, հետո կվերանայենք:--Սիգմա (քննարկում) 12:48, 19 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի --Sigma'am Ես պետք է ավելացնեմ մի քանի վստահելի երկրորդական աղբյուր ու վերջ, բովանդակային տեսանկյունից էլ ոչինչ չունեմ ավելացնելու։--Stella Loretsyan (քննարկում) 13:49, 19 Դեկտեմբերի 2018 (UTC)[reply]