Մասնակցի քննարկում:Namastucci
Ողջույն[խմբագրել կոդը]
![]() |
Բարի գալուստ Վիքիպեդիա, Namastucci ![]() | |
![]() |
Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։
Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։ ![]()
Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 04:51, 3 Նոյեմբերի 2022 (UTC) ![]() ![]() | |
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() |
Այլանուն կատեգորիաներ[խմբագրել կոդը]
Հարգելի՛ Namastucci, Դուք ստեղծում եք կատեգորիաներ, որոնց անվանումները տարբերվում են հոդվածի վերնագրից։ Այսպես, օրինակ, ստեղծել եք «Ցոլակերտի մարզի բնակավայրեր» կատեգորիան։ Նախ, Հայերեն Վիքիպեդիայում և' քաղաքի, և' նահանգի (չգիտեմ ինչ հիմքով գրել եք մարզ, չնայած թուրքերեն իլը համարժեք է նահանգին) անվանումները Իգդիր են։ Դուք կիրառում եք անվանում, որը լայնորեն տարածված չէ նաև հայկական աղբյուրներում։ Հայկական աղբյուրներում ևս կիրառվում է Իգդիր։ Դադարեցրեք նման անվանումներով կատեգորիաները ստեղծումը, եթե կարծում եք, որ ձեր տեսակետը պետք է քննարկվի, գնացեք քննարկում բացեք։ Ժամանակին այս թեմայով քննարկում եղել է, կոչ եմ անում ծանոթանալ։ Հակառակ պարագայում, կբարձրացնեմ Ձեր ժամանակավոր արգելափակման հարցը։--Armen (քննարկում) 10:34, 7 Ապրիլի 2023 (UTC)
- Հարգելի՛ Namastucci, ինչո՞ւ եք անտեսում այլ մասնակիցների կարծիքը։ Եթե շարունակեք սխալ վերնագրերով մասսայական անվանափոխումներ և նոր կատեգորիաներ ստեղծել, ապա կարգելափակվեք, իսկ ողջ արածը հետ է շրջվելու։--ԲեքոՔննարկում 15:01, 7 Ապրիլի 2023 (UTC)