Jump to content

Մասնակցի քննարկում:Maus-78

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։ Ի տարբերություն «Ցուցափեղկ» նախագծի, որի նպատակն է ընտրել և ներկայացնել որակական առումով անթերի հոդվածներ, այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ Վիքիպեդիա հանրագիտարանի բովանդակության նկատմամբ։

Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար։

↱
  • ՎՊ:ՇՀ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ և կատեգորիաներ

Շաբաթվա նախկին հոդվածներ

Վերահսկող մասնակիցներ

Շաբաթվա հոդված, 28

- Օֆշորային գոտի (անգլ.անգլ.՝ offshore zone — «ծովեզերքից անդին»), պետության տարածք, կամ դրա մի մասը, որտեղ, օտարերկրյա կապիտալի ներհոսք խթանելու նպատակով, գործում է ոչ ռեզիդենտ ընկերությունների հատուկ և դյուրին գրանցման համակարգ և ուր այդ ընկերություններին տրամադրվում են հարկային և այլ արտոնություններ:

«Օֆշոր» եզրը առաջին անգամ կիրառվել է 20-րդ դարի 50-ական թվականների վերջում ԱՄՆ արևելյան ափի թերթերից մեկում: Խոսքը իր գրանցման վայրը փոխելու միջոցով կառավարության վերահսկողությունից խուսափած մի ֆինանսական կազմակերպության մասին էր: Դեռ հին Աթենքում, երբ մտցվեց երկտոկոսանոց ներմուծման և արտահանման հարկ, հույն և Փյունիկեացի վաճառականները սկսեցին քսան մղոնով շրջանցել Աթենքը, իսկ հետո, որպես հարկային ապաստան սկսեցին օգտագործել մոտակա կղզյակները, ուր ապրանքները բերում էին մաքսանենգ ճանապարհով` առանց հարկեր և տուրքեր մուծելու:

15-րդ դարում Ֆլանդրիայում շատ ցածր հարկեր և առևտրային սահմանափակումներ էին կիրառվում: Այս պատճառով անգլիացի վաճառականներին ավելի հարմար էր բուրդը ներմուծել ու վաճառել այդտեղ և ոչ թե Անգլիայում, որտեղ հարկերն անհամեմատ բարձր էին: Շվեյցարիան դարձավ ժամանակակից օֆշորային գոտիների նախատիպը: Խնդիր ունենալով իր տնտեսության մեջ ֆինանսական բիզնեսի ներգրավումը Շվեյցարիայում ստեղծվեցին դրամի փոխանակման կենտրոններ, ներդրվեցին ֆինանսական գաղտնիության ինստիտուտներ, ինչն էլ օտարերկրյա կապիտալի համար հարմար ապաստարան ստեղծեց: Ընդունվեց օրենք, որը պարտադրում էր դրամատներին վարել հաճախորդների հաշիվները, բայց արգելում էր տրամադրել այդ տվյալները որևէ մեկին: Հետագայում այլ երկրներ ևս սկսեցին շվեյցարականի նման օրենսդրություն կիրառել և սկսեցին մրցակցել միջազգային կապիտալի ներգրավման ոլորտւմ ...

Շարունակել


-