Մասնակցի քննարկում:Lucie
|
Քսենոֆոն[խմբագրել կոդը]
Հարգելի Lucie, շնորհակալություն Քսենոֆոն հոդվածում կատարած Ձեր արժեքավոր լրացումների համար: Դրանք կարիք ունեյին որոշ լեզվական խմբագրման, ինչը իմ կողմից արվել է:
- Ք.ա թվագրումը փոխվել է մ.թ.ա. (ստանդարտ և ընդունված տարբերակն է)
- Խմբագրվել է Քսենոփոնը ծնվել է վերնախավային ընտանիքում, որի շնորհիվ ունեցել է այն արտոնությունները, որ այդ ժամանակ ուներ Ատտիկայի արիստոկրատիան: նախադասությունը:
- Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքը տեղի է ունեցոլ ոչ թե Ք.ա. 431թ., այլ մ.թ.ա. 401-400թթ.
Հիմնականում այսքանը: Խնդրում եմ այլևս չփոխել ձեր հին տարբերակին, կամ եթե դուք համաձայն չեք իմ խմբագրումներին` հիմնավորել դրանց ոչ ճիշտ լինելը: Հարգանքով` --Rob 18:59, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)
- Ողջույն Lucie, մեկ խնդրանք էլ իմ կողմից՝ ձեր նախընտրած անվան տարբերակի տակ արտատպելով հոդվածը, դուք ջնջում եք հոդվածի ստեղծման պատմությունը։ Հարկավոր է նոր անվանը գործող էջի հղումը տալ, այն ինչ որ ես նոր արեցի--beko 19:06, 17 Դեկտեմբերի 2010 (UTC)