Մասնակցի քննարկում:Karen Azizyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն[խմբագրել կոդը]

   Help-browser.svg Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Karen Azizyan :-)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Լիլիթ (քննարկում) 11:39, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia svg logo.svg Վիքիպեդիայի էությունը
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսսարիում

Երկրյա[խմբագրել կոդը]

Ողջույն, Կարեն ջան։ Հոդվածի վերնագրում վրիպակ կար, որն ուղղվել էր։ Դու ետ բերեցիր էլի սխալ տարբերակին։ Ինչ-որ պատճա՞ռ կա։ Միգո՞ւցե հիմնական աղբյուրում վերնագիրը հենց վրիպակով է գրված։ --Jeo 17:39, 15 Սեպտեմբերի 2015 (UTC)

Չէ հարգելի Jeo համամիտ եմ ձեր տարբերակի հետ, ուղղակի պատահաբար հետ եմ շրջել, կարող եք իմ արածը նորից շրջել: Շնորհակալություն --Karen Azizyan (քննարկում) 10:18, 16 Սեպտեմբերի 2015 (UTC)
Երեկ անվանափոխել եմ, Կարեն ջան :) --Jeo 10:20, 16 Սեպտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալուտյուն:--Karen Azizyan (քննարկում) 10:24, 16 Սեպտեմբերի 2015 (UTC)

Շքանշաններ, 2015 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

Aparan Wiki barnsatar.png Վիքի Ապարան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած զգալի ներդրման համար։ --Նազելի Կամսարյան (քննարկում) 18:13, 27 Սեպտեմբերի 2015 (UTC)

Ինքնահղումներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Կարեն ջան։ Վիքիպեդիայում որպես աղբյուր վիքիպեդիան չենք նշում, որովհետև Վիքիպեդիան երրորդական աղբյուր է, պետք է երկրորդական աղբյուրներ նշել։ --Jeo 11:58, 29 Սեպտեմբերի 2015 (UTC)

Ողջույն հարգելի --Jeo: Շնորհակալություն, կուղղեմ: --Karen Azizyan (քննարկում) 12:26, 29 Սեպտեմբերի 2015 (UTC)

Կարճ էջ. Շոթի[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Karen Azizyan, Ձեր ստեղծած Շոթի հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

--Jeo 17:10, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)

Հարգելի --Jeo տրված անգլերեն տարբերակում նույնքան է ինչքան որ իմ մոտ:--Karen Azizyan (քննարկում) 17:24, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)
Ես տեղյակ չեմ, թե որքան է Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածի նվազագույն շեմը։ Մեզ մոտ 3 ամփոփ նախադասությունն է։ Այդ կետին չհամապատասխանող հոդվածները ջնջում են, Կարեն ջան։ --Jeo 17:27, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)
Կավելացնեմ հարգելի --Jeo --Karen Azizyan (քննարկում) 18:08, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)

Հայ-վրացական համագործակցության ամիս[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Karen Azizyan, դուք Ձեր ստեղծածներից մեկը նշել եք որպես Հայ-վրացական համագործակցության ամսվա մասնակից։ Խնդրում ենք չմոռանալ գրանցվել համագործակցության մասնակիցների էջում, իսկ հետո Ձեր ստեղծած հոդվածները գրանցեք ստեղծված հոդվածների ցանկում ըստ ստեղծման օրի։ --BekoՔննարկում 18:56, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շնորհակալություն հարգելի --BekoՔննարկում --Karen Azizyan (քննարկում) 19:25, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)

Մեկ անգամից ավելի ստորագրություն[խմբագրել կոդը]

Ողջույն, Karen Azizyan: Մեկ անգամից ավելի ստորագրել պետք չէ, հոդվածների սեփականաշնորհում է դառնում: Ստորագրեք մեկ անգամ, ավարտեք հոդվածը և դրանից հետո միայն ստորագրեք հաջորդ հոդվածի տակ: Մյուս ստորագրությունները ջնջեք համագործակցության էջից, որպեսզի մենք դա չանենք--Հայկ (արաբագետ) 22:24, 5 Հոկտեմբերի 2015 (UTC)

Կրկնօրինակ հոդվածներ[խմբագրել կոդը]

Հարգելի Karen Azizyan, արդեն երկրորդ կրկնօրինակ հոդվածն եմ միացնում։ Խնդրում եմ ստեղծելուց առաջ ստուգել՝ արդյո՞ք չունենք այդ հոդվածը մեզ մոտ, նոր ստեղծել։ --Jeo W. 19:32, 11 Հոկտեմբերի 2015 (UTC)

Շքանշաններ, 2017 հունիս[խմբագրել կոդը]

Wiki expansion barnstar.png Վիքիընդլայնում
Հարգելի՛ Karen Azizyan, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծին միանալու համար։ Nimeru23 (քննարկում) 04:54, 19 Հունիսի 2017 (UTC)