Մասնակցի քննարկում:JaneEyrre

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, JaneEyrre :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 13:11, 17 հունվարի 2023 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ JaneEyrre, Ձեր ստեղծած Դիջիթեյն հոդվածը երկրորդ անգամ գովազդային բնույթի է։ Վիքիպեդիան սեփական բիզնեսը գովազդելու հարթակ չէ։ Զգուշացնում եմ, որ եթե ևս մեկ անգամ ստեղծեք գովազդային պարունակությամբ հոդված, Դուք կարգելափակվեք։ --23artashes (քննարկում) 13:14, 17 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի Արտաշես, բարև Ձեզ։
Խնդրում եմ խնդիրների մանրամասները քննարկելու համար կարճ տեսազանգ ուենանք։
Մաղթում եմ Ձեզ լավ օր։
Սիրով՝
Անի Դիջիթեյն ընկերությունից։ JaneEyrre (քննարկում) 12:19, 18 հունվարի 2023 (UTC)[reply]
Հարգելի Անի, Վիքիպեդիայի հարցերը քննարկվում են բացառապես Վիքիպեդիայի քննարկման էջերում։ Եթե հարցեր ունեք, գրեք այստեղ։ Հարգանքով՝ --23artashes (քննարկում) 12:51, 18 հունվարի 2023 (UTC)[reply]
Շատ լավ։ Երկու կայք իմ հղումներից նշվել էին որպես գովազդ, մեկը՝ gamblinginsider կայքն էր , որը համաշխարհային iGaming magazine է, և, իհարկե ես շատ կուզենայի, որ իմը լիներ և ես գովազդեի, բայց ցավոք դա այդպես չէ, ուղղակի հոդված ունեին Դիջիթեյնի մասին, կիսվել էի հոդվածով։
Հաջորդը հենց Դիջիթեյնի կայքն էր, որը նշված էր որպես պաշոնական կայք, որը ևս ինձ չի պատկանում և գովազդի նպատակ չի հետապնդում, այլ ընկերության մասին (որը, ի դեպ, Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է և ճանաչված բրենդ է ոչ միայն ՀՀ տարածքում) ինֆորմացիոն էջի ստեղծումն է։
Խնդրում եմ ուղություն տալ ինչպես տեղադրեմ էջի մասին ինֆորմացիան։
Շնորհակալ եմ։ JaneEyrre (քննարկում) 13:33, 18 հունվարի 2023 (UTC)[reply]

Որևէ կազմակերպության մասին հոդվածում պետք է բացառվեն գովաբանական, գովազդային տարրերը, այն պետք է գրված լինի չեզոք տեսակետից։ Աղբյուրները պարտադիր պետք է լինեն վստահելի և երկրորդական, այսինքն՝ այդ կազմակերպության, նրա ստորաբաժանումների, նրա հիմնադրի կայքերը, ինչպես նաև այդ կազմակերպությանն այս կամ այն կերպ առնչվող կայքերը աղբյուր չեն։ Նաև՝ Դուք ստորագրել եք «Անի Դիջիթեյն ընկերությունից»։ Դա նշանակում է, որ Դուք ունեք Հետաքրքրությունների կոնֆլիկտ ստեղծելիք հոդվածի առարկայի հետ, այսինքն՝ չեք կարող չեզոք տեսանկյունից գրել հոդվածը։ Այս ամենը պետք է հաշվի առնեք։ Խնդրում եմ այս տեքստում եղած հղումներով անցնել և ընթերցել Վիքիպեդիայի համապատասխան էջերը։ Առայժմ այսքանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 13:50, 18 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի Արտաշես,
Աղբյուրերը, որոնք նշված են եղել, համաշխարհային ամսագրեր են, հետևաբար՝ վստահելի աղբյուրներ, և դրանք չունեն որևէ առնչություն/կապ Դիջիթեյն ընկերության հետ, բացի ընկերության մասին բարձրաձայնելը։
չեմ կարծում, որ բեթի կամ վիվառոյի էջերը, օրինակ, ստեղծվել են պատահական մարդկանց կողմից։
Ինչևէ՝ Ձեզ լավ օր։ JaneEyrre (քննարկում) 13:41, 23 հունվարի 2023 (UTC)[reply]