Մասնակցի քննարկում:HovsepBabayan95

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, HovsepBabayan95 :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%BF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80]աջից
link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%BF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80]աջից
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 09:58, 11 Փետրվարի 2017 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Խնդիրներ Վ.Սարգսյան հոդվածի հետ կապված և ոչ միայն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ HovsepBabayan95, մի՛ անցեք հանրագիտարանը խմբագրողների անձնական տարածքը և խուսափեք այսպիսի վիրավորական արտահայտություններից՝ «...Ձեր նշված անպատասխանատու պնդումը հաստատելու համար:»...: Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ունի որոշակի կանոններ, այդ թվում՝ խմբագրումներ կատարելու, միմյանց հետ շփվելու հատուկ մշակույթ և այլն: Եթե խմբագրումներ կատարելիս հարցեր կառաջանան դիմեք:--Գարդմանահայ (քննարկում) 15:24, 22 Փետրվարի 2017 (UTC)

Իսկ ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյան հոդվածին, ապա «Սակայն նրա դերակատարության մոտիվացիան միանշանակ չի ընդունվում. հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա ծավալած գործունեությանը», «Սակայն հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա ծավալած գործունեությանը» և «...հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա հետպատերազմյան տարիներին ծավալած գործունեությանը» նախադասությունները տարբեր իմաստներ են պարունակում: 1-ինը եղել է հոդվածում արդեն երկար ժամանակ, որին նաև կցված է աղբյուրը, իսկ վերջին 2-ը Դուք եք ավելացրել, որոնք նույնպես տարբեր իմաստներ ունեն: Որպեսզի կոնֆլիկտ չստեղծեք Ձեր խմբագրումներով և հաշվի առնելով նաև նախկինում Ձեր կողմից հետևողականորեն Վ.Սարգսյանի մասին հոդվածում ջնջումներ, փոփոխություններ կատարելու փաստը, առաջարկում եմ հոդվածում փոփոխություն կատարելուց առաջ կա՛մ հիմնավորեք նոր արեք այն, կա՛մ նախօրոք քննարկեք համապատասխան էջում:--Գարդմանահայ (քննարկում) 15:24, 22 Փետրվարի 2017 (UTC)
Նաև կխնդրեմ, որ ներկայացնեք այն աղբյուրը կամ աղբյուրները, որոնց հիման վրա եկել եք հետևյալ եզրահանգման՝ «Պատերազմի ժամանակ նրա գործունեությունը ընկալվում է մեծամասնության կողմից միանշանակ, վկա նրան տրված «Սպարապետ» կոչումը:)», իհարկե, եթե օգտվել եք որոշակի աղբյուրներից:--Գարդմանահայ (քննարկում) 15:24, 22 Փետրվարի 2017 (UTC)