Մասնակցի քննարկում:Eleanora
|
Հոդվածների ոճի մասին[խմբագրել կոդը]
Ողջույն, Eleanora: Շնորհավոր Նոր տարի: Շնորհակալություն ձեր ներդրումների համար, սակայն կխնդրեի, որպեսզի ձեր ներդրուներում ուշադիր լինեիք, քանի որ դրանք ոչ միշտ են համապատասխանում հանրագիտարանային ոճին: Առաջարկում եմ ծանոթանալ Վիքիպեդիայի ոճական ուղեցույցին: Խնդիրներ առաջանալու դեպքում դիմեք ինձ կամ այլ ակտիվ մասնակցի: Կարող եք նաև ձեր հարցերը բարձրացնել խորհրդարանում: Ashot Gabrielyan 08:29, 1 Հունվարի 2011 (UTC)
կետադրական նշանների մասին[խմբագրել կոդը]
Ողջո՛ւյն Էլեանորա,
Հայերենում, և բոլոր ուրիշ լեզուներում, բոլոր կետադրական նշաններից հետո (վերջակետ, միջակետ, ստորակետ, բութ), պետք է դնել բացատ, իսկ դրանցից առաջ բացատ դնել պետք չէ։ -Սահակ 16:40, 2 Հունվարի 2011 (UTC)
Հոդվածներ[խմբագրել կոդը]
Ողջույն Eleanora, խնդրում եմ նայեք ուրիշ հոդվածները ինչպես են կառուցված։ Ձեր ստեղծած հոդվածների տեքստը կարող է լինել հանրագիտարանային հոդվածի մի մասը, բայց ոչ սկիզբը։ Հետևեք Ինչպես խմբագրել էջի խորհուրդներին։ Բարի խմբագրումներ։--beko 10:22, 8 Հունվարի 2011 (UTC)
Ջնջվել է․ Մեքենայական լեզու[խմբագրել կոդը]
Հարգելի՛ Eleanora։ Ձեր ստեղծած Մեքենայական լեզու էջը ջնջվել է քանի որ այն չուներ հանրագիտական բովանդակություն։ Վիքիպեդիան հանրագիտարան է և մենք կարող ենք պահպանել միայն հանրագիտարանային ոճով շարադրված հոդվածներ։ Ցանկության դեպքում, կարող եք ընթերցել Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ -ERJANIK քննարկում: 14:30, 18 Մայիսի 2013 (UTC)