Մասնակցի քննարկում:Bella Vetis

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Bella Vetis :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 20:08, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Bella Vetis, Ձեր ստեղծած «Հայկ_Սիրունյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 20:15, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]

Բարև Ձեզ, ես նորեկ եմ և ամեն բան անում եմ կանոնները պահպանելու համար։ Շնորհակալ եմ դիտողությունների համար, ամեն օր ավելի լավը կդարձնեմ իմ ստեղծած հոդվածը Bella Vetis (քննարկում) 20:27, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]
խնդրում եմ մեկ անգամ էլ նայել հոդվածս, ես բավականաչափ հղումներ եմ ավելացրել Bella Vetis (քննարկում) 20:28, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]
Բարև Ձեզ, հարգելի Bella Vetis։ Նայեցի, սակայն հոդվածը դեռևս համարվում է անաղբյուր, քանի որ չունի ծանոթագրություններ։ Դրանք անհրաժեշտ են գրվածը ստուգելու համար։ Բոլոր պարբերություններից հետո պետք է լինեն ծանոթագրություններ, որ ընթերցողը կարողանա անցնել հղումով և ստուգել գրվածի իսկությունը։ Խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Ծանոթագրություններ էջին, որտեղ մանրամասն գրված է դրանք դնելու ձևը։ Բացի այդ, հոդվածն ունի նշանակալիության խնդիր, որին առայժմ չենք անդրադարձել։ Երբ ծանոթագրությունները լինեն, կհասկանանք՝ անձը նշանակալի է, թե ոչ։ Խնդրում եմ ծանոթանալ նաև Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ) էջին և հասկանալ՝ տվյալ անձը բավարարո՞ւմ է նշանակալիության չափանիշներին, թե՞ ոչ։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 06:28, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Բարև Ձեզ, շնորհակալ եմ դիտողությունների համար: Շատ ափսոս, որ չենք ճանաչում առավել նշանակալի մարդկանց 217.76.13.82 06:30, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Այսօր երեկոյան կավելացնեմ ծանոթագրություններ 217.76.13.82 06:31, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Կներեք, բայց ես լիքը հղումներ եմ տվել, էլ դրանից ավել ինչ ծանոթագրություններ են գրում Bella Vetis (քննարկում) 10:58, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ներքևում դրված հղումը ծանոթագրություն չէ։ Օրինակ, «Կենսագրություն» բաժինը չունի ոչ մի աղբյուր, ընթերցողն ինչպե՞ս ստուգի՝ գրվածը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Եթե այդ պահանջը չլինի, ցանկացած հոդվածում կարելի է ցանկացած բան ավելացնել։ -- 23artashes (քննարկում) 12:59, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ես լրիվ հասկանում եմ , բայց Հայկ Սիրունյանն էլ երիտասարդ գրող է, էնպես չի շատ ա ինֆորմացիան, մի տեղից պետք է սկսենք չէ? Լավ ես այսօր երեկոյան կփորձեմ ավելացնել որոշ բաներ 46.71.184.163 13:02, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Եթե այդպես է, ուրեմն նա հանրագիտարանի համար դեռևս նշանակալի չէ։ Այդ հարցին ինքներդ պատասխանեցիք։ Վիքիպեդիայով հայտնի չեն դառնում։ Ճիշտը հակառակն է․ նա դառնում է հայտնի, նրա մասին սկսում են բոլորը գրել, նոր միայն Վիքիպեդիայում ստեղծվում է հոդվածը։ Սա է ճիշտ հերթականությունը։ -- 23artashes (քննարկում) 13:09, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Եթե համացանցում ամեն աղբի կողքին նրա մասին ինֆորցիան շատ չի, դա չի նշանակում, որ Հայկ Սիրունյանը հայտնի չէ կամ նշանակալի չէ, նա 2 գրքի հեղինակ է տարվա լավագույն երիտասարդ գրող, հայտնի մանկագիր Ղուկաս Սիրունյանի որդին: Ուղղակի չեմ հասկանում վիկիպեդիայի կանոնները, ամեն տեսակի աղբ հայտնաբերվում է, հենց հերթը հասնում է նորմալ դեմքերին, դառնում են ոչ հայտնի կամ ոչ նշանակալի:
Ես երեկոյան կավելացնեմ ծանոթագրությունները 46.71.184.163 14:48, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Խնդրում եմ մի քիչ զուսպ արտահայտվել. «աղբ» բառն այստեղ տեղին չէ։ Եթե որևէ հոդված, ըստ Ձեզ, չի համապատասխանում նշանակալիության չափանիշներին, կարող եք այդ հոդվածը հիմնավորումով ներկայացնել ջնջման, և խմբագիրները կորոշեն՝ այն մնա, թե ոչ։ Հայտնի մարդու որդի լինելը անձին դեռևս նշանակալի չի դարձնում։ Իսկ անձի նշանակալիությունը կարող եք հաստատել վստահելի երկրորդական աղբյուրներով։ Եթե հեղինակավոր աղբյուրով ցույց տաք, որ նա տարվա լավագույն երիտասարդ գրողն է, ապա խնդիր չկա։ Աղբյուրները հենց դրա համար ենք պահանջում։ Այդպես ցանկացած անձի կենսագրությունում կարող ենք գրել «Տարվա լավագույն...» և ասենք, որ նշանակալի է։ Դա պետք է լինի ստուգելի։ Որ հանգիստ պայմաններում վերլուծեք գրածս, կհամաձայնեք։ Ես չեմ ասում, որ նշանակալի չէ, ես ասում եմ, որ դա պետք է ցույց տաք։ Իսկ Դուք ինքներդ գրեցիք, որ նրա մասին գրեթե ոչինչ չկա։ Իսկ դա նշանակում է, որ նա դեռևս նշանակալի չէ։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 14:57, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ես համացանցային աղբ նկատի չունեմ վիկիի հոդվածները, այլ ցանկացած բան, որ տեղ է գտնում համացանցում: Այո, գուցե ես ճիշտ չեմ արտահայտել այն միտքը, որը կանխավ ուզում էի փոխանցել, բայց ինչքանով տեղյակ եմ, ես 6 օր ժամանակ ունեմ չէ? Նրա էջը կարգի բերելու համար: Ուրեմն ես կօգտագործեմ այդ ժամանակը, և տեսնենք վերջում էլ ինչը չի համապատասխանում🙂շնորհակալություն 46.71.184.163 15:00, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
Խնդիր չկա, հանգիստ աշխատեք։ Հաջողություն եմ մաղթում։ -- 23artashes (քննարկում) 16:05, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հեղինակի նշանակալի լինելու մասին[խմբագրել կոդը]

Բնականաբար ես գիտեմ, որ վիկիպեդիայով չեն հայտնի դառնում` այլ հակառակը: Գուցե ստատիստիկա նայեք, թե քանի անգամ են փորձել փնտրեն տվյալ հեղինակին: Իմ հոդվածը ամեն չափորոշիչի համապատասխանում է, հղումներով անցնելու դեպքում էլ կհամոզվեք նրա նշանակալի լինել կամ չլինելու վերաբերյալ, բացակայում են ծանոթագրությունները, շատ լավ, կավելացնեմ: Շնորհակալություն 46.71.184.163 14:50, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]