Հայկ Սիրունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիրունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Սիրունյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր | Աշտարակ, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և գրականագետ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Հայկ Ղուկասի Սիրունյան (ապրիլ 30, 1999, Աշտարակ, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, գրականագետ[1], բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1999 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Աշտարակ քաղաքում[2]։ 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ՝ միաժամանակ հրապարակախոսական և վերլուծական հոդված-էսսեներով հանդես գալով «Ազգ» շաբաթաթերթում[3]։ Թղթակցել է մի շարք թերթերի, տպագրվել տարբեր հանդեսներում[4]։ 2022 թվականից կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության մագիստրատուրայի բաժնում[5]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականին տպագրել է «Ադամամութ»[6] ժողովածուն (բանաստեղծություններ և երեք էսսե)։ Նույն թվականին կազմել և մեկ ամբողջական գրքով հրատարակության է պատրաստել Վահան Թոթովենցի 88 տարի անց վերահրատարակված ամենամեծ գրական ստեղծագործությունը՝ «Բաքու» եռահատոր վեպը[7]։ 2022 թվականին լույս է տեսել Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ»[8] պատմվածքների ժողովածուն։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԳՄ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների» պոեզիա անվանակարգի մրցանակաբաշխության 2-րդ մրցանակ[9], 2022
- ՀԳՄ և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության պոեզիա անվանակարգի 1-ին մրցանակ[10], 2023
- «Հայկ Նագգաշեան» Գրական Հիմնադրամի 6-րդ Ամէնամեայ Մրցանակաբաշխութիւն 1-ին մրցանակ «Չոր ապրիլ» ստեղծագործության համար[11]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիրունյան Հայկ, Ադամամութ (բանաստեղծություններ և էսսեներ), Երևան, Էդիթ Պրինտ, 2021, 88 էջ
- Սիրունյան Հայկ, Չոր ապրիլ (պատմվածքներ), Երևան, Արմավ, 2022, 112 էջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայկ Սիրունյանի կենսագրությունը usanogh.am կայքում». 2021 թ․ փետրվարի 20. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Հայկ Սիրունյանը տարվա լավագույն երիտասարդ գրող- ՀԳՄ կայքում». Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Հայկ Սիրունյանի հոդվածներն ու հրապարակախոսությունները azg.am կայքում». Ազգ. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Հայկ Սիրունյանի հոդվածները Գրական թերթում». 2023 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Հայկ Սիրունյանի հարցազրույցը armenpress.am կայքին». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Սիրունյան, Հայկ Դուկասի (2021). Ադամամութ։ արդի պոեզիա. Edit print. ISBN 978-9939-75-588-5.
- ↑ «ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. Փոշոտված թղթեր (մաս 1)- Հայկ Սիրունյան». Ազգ. 2022 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Սիրունյան, Հայկ Դուկասի (2022). Չոր ապրիլ։ պատմվածքներ. Not known. ISBN 978-9939-78-187-7.
- ↑ «ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ».
- ↑ «Երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն».
- ↑ ««Հայկ Նագգաշեան» Գրական Հիմնադրամի 6- րդ Ամէնամեայ Մրցանակաբաշխութիւնը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Այն, ինչ չեն կարողանում անել նախագահներն իրենց կանանց հետ, անում են դա իրենց պետության հետ». Բրոդսկի- Հայկ Սիրունյան
- Կյանքն ու մարդկանց պատկերելու նոր բանաձեւ ժամանակակից արձակում. Հայկ Սիրունյան
- Հայկ Սիրունյանը` «Ադամամութ» անդրանիկ ժողովածուի մասին
- Հայկ Սիրունյանը սոցիալական ցանցում
- Նշագիր՝ Հայկ Սիրունյան