Մասնակցի քննարկում:0arthur0

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն[խմբագրել կոդը]

   Help-browser.svg Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, 0arthur0 ։)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ SusikMkr (քննարկում) 15։06, 28 Օգոստոսի 2014 (UTC)

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia svg logo.svg Վիքիպեդիայի էությունը
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսսարիում

կրկնօրինակ էջ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ 0arthur0, Կյանքը հիասքանչ է (ֆիլմ) անունով հոդված նորից ստեղծելու իմաստ չունի, քանի որ արդեն կա Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997), ես դա վերանվանել եմ թվականը վերնագրում դնելով, քանի որ այդ անվանումով էլի ֆիլմեր կան, կարող ես նայել ru:Жизнь прекрасна, եթե հարցեր կան, գրի։ --ERJANIK քննարկում: 04։21, 10 Սեպտեմբերի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

Barnstar film 4.svg Կինոշքանշան
Հարգելի՛ 0arthur0, այս շքանշանը ձեզ Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997) հոդվածի համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 17։45, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հնարավոր ջնջում Lavitaebella2.jpg [խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ 0arthur0։ Ձեր բեռնած Lavitaebella2.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 13։08, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ 0arthur0 կարդացել ե՞ք վերը նշված էջերը: --ERJANIK քննարկում: 11:09, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)

պատկերների խնդիր Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997) հոդվածում[խմբագրել կոդը]

Human-emblem-important.svg

Հարգելի՛ 0arthur0։ Համաձայն ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգի՝ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997) հոդվածի համար կանոնակարգի՝ այդ կետը խախտվել է, կատարեք համապատասխան ուղղումներ։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

0arthur0 ջան, ի՞նչն է պատճառը որ չէք արձագանքում, եթե անհասկանալի բաներ կան գրեք, մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Կյանքը հիասքանչ է հոդվածում դրանք այս պահին 5 -ն են, դրանցից 4-ը պետք է հեռացվեն, ենթադրում եմ որ կարևոր է պոստերը, մնացածները պետք է հանվեն հոդվածից, մեկ շաբաթվա մեջ խնդրո առաջկա պատկերները կջնջվեն: --ERJANIK քննարկում: 11:14, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
Բայց մի նկար էր անազատ, վերը նշված Lavitaebella2-ը, որը ազատ եմ վերաբեռնել նորից: Իսկ մնացածը ազատ են: Միայն Ձեր ասած պոստերն է անազատ, որը էլի կարող եմ ազատ վերաբեռնել, եթե հարկավոր է:0arthur0 (քննարկում) 18:14, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
բայց այդ նկարները պաշտպանված են հեղինակային իրավունքով, այնպես որ ոչ դրանք, ոչ պոստերը չես կարող բեռնել աազատ արտոնագրի տակ, ազատ արտոնագրի տակ կարող ես բեռնել միայն քո սեփական լուսանկարները, կամ նրանք, որոնց հեղինակը թույլ է տվել ազատ օգտագործման, իսկ դրանց դեպքում այդպես չի: --ERJANIK քննարկում: 05:44, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
Բայց ինչպե՞ս են նայում պաշտպանված են թե չէ: Բոլոր կայքերում օգտագործում են:--0arthur0 (քննարկում) 08:40, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
կոնկրետ նշիր այդ սայթերից մի քանիսը, եթե օգտագործում են, չեղավ որ «օրինական» են օգտագործում, այսօր կա,, վաղը կամ մյուս օրը կարող է ջնջվի, կամ թեկուզ չջնջվի, դա այդքան էլ էական չի: --ERJANIK քննարկում: 13:22, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
Իսկ ինչպե՞ս կարող եմ իմանալ հեղինակային իրավունքը ում է պատկանում: Մոտավոր ձևը ասեք փորձեմ շտկել: Նախօրոք շնորհակալություն:)))--0arthur0 (քննարկում) 14:02, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
համենայնդեպես խելքը գլխին կայքերում ու տպագիր նյութերում գրվում է, ասենք լուսանկարի հեղինակ կամ կայքից կամ տպագիր նյութից օգտագործման իրավունքի պայմաններ, կոնկրետ ֆիլմերի մասով ֆիլմերից կադրերը համարվում են ֆիլմի համապատասխան հեղինակային իրավունքի տիրոջ սեփականություն, այդ ֆիլմարտադրողը տված չի լինի համաձայնություն որ ազատ կարելի է օգտագործել, դա հաստատ է, ամեն դեպքում «ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» այսպիսի օրենք կա ՀՀ-ում, կարող ես կարդալ, այս կադրերի դեպքում շուտափույթ փոխիր ազատ կաղապրը հանիր, իսկ հոդվածում մեկ ոչ ազատ պատկեր լինելու կանոնը այնպես արա որ չխախտվի: --ERJANIK քննարկում: 04:33, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)

0arthur0 ջան, պատկերները հոդվածից ջնջել եմ, կարող եք ուղղակի որպես ոչ ազատ պատկեր օգտագործել այլ հոդվածում, անկախ ամեն ինչից չմոռանաք կանոնակարգի այն կետերը, որ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, և այսպես ասած «հակառակը» իսկ մեկ ոչ ազատ պատկերը կարելի է օգտագործել միայն մեկ հոդվածում։ --ERJANIK քննարկում: 05։49, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)

իսկ մնացած պատկերները տես, գուցե եթե օգտագործվելու են համապատասխան կանոնակարգի այլ հոդվածներում, պետք է լրացվեն համապատասխան կաղապարները, այլապես դրանք էլ ենթակա են ջնջման: --ERJANIK քննարկում: 05:52, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)
Նկարները հասկացա, բայց Բարկարոլա երաժշտությունն ու Mpfa վարկանիշի նկարն էլ հո ազատ էին բեռնված այլ օգտատերերի կողմից: Դրանք ինչու՞ են հեռացվել: --0arthur0 (քննարկում) 18:15, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)
գուցե ուշադիր չեմ եղել, կներես, հա դրանք հետ դիր, սխալմամբ եմ արել: --ERJANIK քննարկում: 19:05, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)
))) --0arthur0 (քննարկում) 19:34, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Newyeargreeting.gif Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի 0arthur0, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Օրվա հոդված. Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark approved.svg

Հարգելի՛ 0arthur0։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997) հոդվածն ընտրվել է 2015 թ. օգոստոսի 28-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ-վան 04:11, 28 Օգոստոսի 2015 (UTC)