Մասնակցի քննարկում:Հրայր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Հրայր ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Աշոտ (քննարկում) 22։43, 11 Հունվարի 2015 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Անաղբյուր, անմշակ հոդված[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, խնդրում եմ Ձեր կողմից գրված Սուրիկ Ղազարյան, Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան հոդվածներում ավելացրեք այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածները գրելիս, ինչպես նաև վիքիֆիկացրեք դրանք (ներքին հղումներ, բաժիններ և այլն), այլապես հոդվածները հնարավոր է ջնջվեն։ Ձեզ կօգնի այս ուղեցույցը։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 04։58, 12 Հունվարի 2015 (UTC)

Արձագանք[խմբագրել կոդը]

Ողջույն, Հրայր: Դուք ունեք նոր հաղորդագրություն Lilitik22 մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Ջնջման է ներկայացվել Սուրիկ Ղազարյան էջը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հրայր, Ձեր ստեղծած կամ խմբագրած Սուրիկ Ղազարյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ հոդվածում ներկայացված չեն ՎՊ:ՎԱ կանոնակարգին համապատասխանող աղբյուրներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--@ջեօ 21:56, 5 Մայիսի 2017 (UTC)[reply]

Հայոց պահանջատիրության գործընթացը սկսել է Արևմտյան Հայաստան Պետության Վտարանդի Կառավարությունը: Այդ գործընթացում ձևավորվեց Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան կառույցը, այն գրանցվեց ԱՄՆ-ում, ՄԱԿ-ում: Հիմնադիր և Առաջին Նախագահ գրանցվել է Սուրեն /Հրայր Ղազարյանը: Կառույցի մասին էջ էր ստեղծվել հայկական վիքիպեդիա կայքում, որը դեռ ոչ վաղ անցյալում կայքում էր, իսկ այժմ…ոչ; Հարգելի խմբագրություն, փորձեցի որոնել Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան կառույցի մասին զետեղումը, չգտա: Բացվեց քննարկման էջ որտեղ Լիլիթ , Ալեքս /մասնակիցների/ առաջարկով ջնջել եք նյութը, հիմք ընդունելով այդ ,,փորձագետների,, պատճառաբանություններն այն մասին, թե Արևմտյան Հայաստան պետություն չկա: Անկեղծ ասած խիստ զարմացա այդ անձանց տրամաբանության վրա, քանի որ նման պատճառաբանություն մինչ օրս բերել ու բերում են Հայոց պատմության այդ շրջանի, իրավագիտության տարրական կանոնների ոչ գիտակները և մեր երկու հարևան երկրների հպատակները: Այո հպատակները, քանի որ կարող է լինեն այդ երկու երկրների ոչ քաղաքացիներ, բայց լինեն հպատակներ: Հարգելի խմբագրություն քննարկմանը մասնակից ԳԱՐԴՄԱՆԱՀԱՅԸ և ԱՇՈՏԸ շատ ճիշտ, տրամաբանական առաջարկություն են արել, որոնք կարծում եմ պիտի հարգեիք և ընդունեք գիտակ, տրամաբանող փորձագետների եզրակացությունները: Ցավոք նյութը ջնջված է: Իսկ այժմ ըստ էության: Ինչպես իրավամբ Գարդմանահայն է նշում գոյություն ունեն բազմաթիվ վտարանդի կառավարություններ, իրենցն այս և այն երկրի պետական կառույց հռչակած կառույցներ, կազմակերպություններ և այլն: Օրինակ 1925թվականից գործում է Բելոռուսիայի Դեմոկրատական Հանրապետության վտարանդի կառավարություն, նստավայրը ՏՈՐՈՆՏՈ, 1959թ գործում է ՏԻԲԵԹԻ վտարանդի կառավարություն նստավայրը ԱՄՆ, Մասաչուսեթ, 1939-1945թթ եվրոպայի բազմաթիվ երկրների կառավարությունները վտարանդի էին; Դրանցից մի շարքն իրենց հայտարարել էին Սոցիալիստական, չնայած նման պետություն և կառավարություն մինչ այդ չէին եղել: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո դրանք ծնվեցին: Հիշատակման արժանի է նաև Լեհաստանի Դեմոկրատական Հանրապետության վտարանդի կառավարության մասին, որը 1939թվականից մինչև 1991թիվը գործեց վտարանդի կարգավիճակով, Սոլիդարնոստ կուսակցությունը պայքարի ուժով ստանձնեց երկրի կառավարման ղեկը Լեխ Վալենսիայի գլխավորությամբ: Մեր իրականության մեջ՝ 1912-1917 թթ. Գործել է Ազգային Բյուրո կամ Թիլֆիսի ազգային կենտրոնական բյուրո: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակվեց Թիլֆիսում գտնվող ազգային բյուրոյի/խորհրդի/ կողմից: 1920թվականի օգոստոսի 4-ին հռչակվեց Կիլիկիայի անկախ Հանրապետություն, ձևավորվեց կառավարություն վարչապետ Միհրան Տամատյանի գլխավորությամբ: Ովքե՞ր էին Ազգային Բյուրոյի անդամները, Կիլիկիայի Հանրապետություն հռչակող նախաձեռնողները: Ոչ ավել ոչ պակաս հայազգի մտավորականներ, հասարակական –քաղաքական, կուսակցական գործիչներ: Էհ՜ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կառույցի հիմնադիրներն էլ դարձյալ մտավորականներ են: Հարց է ծագում 19-20-րդ դարերում մտավորականները կարող էին նման գործընթաց սկսել, իսկ մեր օրերում ո՞չ; Գնահատականը թողնում եմ հարգարժան խմբագրությանը և ընթերցողին: Առավելապես պետությունները, նրանց անկախություններն ուղղակի ՀՌՉԱԿՎՈՒՄ են խմբի կողմից, որը հանդես է գալիս նախաձեռնող, որն էլ ձևավորում է կառավարություն կամ պետական իշխանությունը խորհրդանշող մարմին, որն էլ ստանձնում է այդ հռչակած պետության կառավարումը: Հռչակված պետությունները կամ ճանաչվում են կամ մասնակի են ճանաչվում կամ չեն ճանաչվում: ՄԱԿ-ի կանոնադրությամբ երեք վիճակն էլ ունի իրավական կարգավորում, ընդունելի է միջազգային իրավունքի առումով: Օրինակ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլն պետություններ լիարժեք ճանաչված պետություններ են, Չինաստանը, Հայաստանը, Իսրայելը, Հյուսիսային և Հարավային Կորեաները մասնակի ճանաչված պետություններ են: Չճանաչված պետություններ են Արցախի Հանրապետությունը, Սոմալիլենդի Հանրապետությունը, Դոնեցկի, Լուգանսկի, Մերձ Դնեստրյան Հանրապետություները: Աշխարհի 233 պետություններից 193 պետություններն են ՄԱԿ-ի անդամ, մնացած 40 պետությունը ՄԱԿ-ի անդամ չեն: Դրանցից են Ամերիկյան Սամոա, Արուբան, Ջիբլարթար, Ջերսի, Հյուսիսային Մարիանյան կղզիներ, Մեն կղզիներ, Վատիկան, Տուվալու, Տոկելաու, Նիուե, Ֆարեյան կղզիներ և այլն: Ինչ վերաբերվում է Արևմտյան Հայաստան Պետություն և դրա կառույցներին՝ Վտարանդի Կառավարություն, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան, Ազգային Ժողով, Ազգային Ակադեմիա, ապա այդ բոլորն ապրելու իրավունք ունեն վերը նշված կանոնների համաձայն: Անկախությունը սկյութեղի վրա չի մատուցվում, դրանք նվաճվում են, ՀՌՉԱԿՄԱՆ ձևով: Իհարկե պետք է հիշենք Սևրի դաշնագիրը, ապա Վուդրո Վիլսոնի ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ: Կարծում եմ դրանց մասին հարգարժան Լիլիթը, Ալեքսը և նրանց թիմակիցները գիտեն, ուղղակի մոռացել են թե դրանք ինչի մասին են, ումն են վերաբերվում: Հորդորում եմ զբաղվել գոնե ինքնուսուցմամբ, ուսումնասիրել Արա Պապյանի աշխատությունները, լսել նրա դասախոսությունները, ելույթները: Արևմտյան Հայաստանի վերակերտմանը վերաբերվող գիտակ, անձանց, մասնագետների զետեղած, հեղինակած բոլոր նյութերը; Շատ ուսանելի են: Կրկնում եմ պետություններն իրենք են իրենց ՀՌՉԱԿՈՒՄ, որից հետո ընթանում է ճանաչման գործընթաց: Հիշենք ոչ վաղ անցյալում ԽՍՀՄ-ի փլուզումով հռչակված պետությունները, այդ թվում ՀԱՅԱՍՏԱՆ պետությունը: Հայաստանը մասնակի ճանաչված պետություն է, Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, բայց ցայսօր չի ճանաչվել: Կրկնում եմ կան բազում այլ չճանաչված, մասնակի ճանաչված պետություններ, Բելոռուսիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքը, սահմանները չեն համապատասխանում ներկայիս Բելոռուսիա պետության տարածքին և սահմաններին, Տրբեթն ամբողջությամբ գտնվում է Չինաստանի տարածքում, ինչպես Արևմտյան Հայաստան Պետության տարածքները գտնվում են երեք այլ պետությունների տարածքում: Սևրի Դաշնագրով աշխարհը ճանաչեց Հայերի պետություն ունենալու իրավունքը: Դաշնագիրը ստորագրած 18 պետությունների համաձայնությամբ ստեղծված հանձնաժողովը դիմեց ԱՄՆ Նախագահ Վ.Վիլսոնին, կայացնելու իրավարար ակտ, որը կայացրեց ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ, որն ուժի մեջ է ցայսօր, այն անբեկանելի, անժամանցելի իրավական ակտ է, կատարման պարտադիր ուժով: Ի դեպ այդ դաշնագիրը վավերացվել է Թուրքիա պետության կողմից Կառավարության ընդլայնված նիստում: Հետևապես մենք ունենք ԻՐԱՎԱԿԱՆ լիարժեք հիմք պետություն հռչակելու: Քանի որ հանգամանքների բերումով արդեն կա Հայաստանի Հանրապետություն անունով պետություն մոտ 30 հազար քառ. կ/մ տարածքով և Արցախ պետություն մոտ 12 հազար քառակութի կ/մ տարածքով, դեռևս չճանաչված, ուստի ԻՐԱՎԱՐԱՐ վճռով մնացած 120 հազար քառակուսի կ/մ տարածքը դեռևս զավթված է օտարի կողմից, դեռ ավելին ՀՀ երեք Նախագահներն էլ հայտարարել են, որ իրենց օրակարգում չկա պահանջատիրության հարցը, իսկ ՀՀ ներկայիս նախագահ Ս.Սարգսյանը Ծաղկաձորում հայտարարեց, որ պահանջատիրության հարցը թողնում է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ: ԻՐԱՎԱՏԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ սերունդի մի խումբ համարձակ, գիտակ մտավորականներ, սպասեցին մի քանի տարի, չեղավ թեկուզ մեկ անձ հայտարարեր պահանջատիրության իրավունքի փոխանցումը ստանձնելու մասին, ուստի ձևավորեցին ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, որն էլ ներկայացրեց ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ փաստաթղթային փաթեթը, ձևավորեց համապատասխան կառույցներ ու սկսեց պահանջատիրության գործընթացը: Այսինքն այդ տարածքների պահանջատեր հանդես է եկել այդտեղից բռնությամբ վտարված, տարագրված ԻՐԱՎԱՏԵՐ բնակչության իրավահաջորդների ստեղծած կառույցը՝ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Իսկ ինչու՞ Արևմտյան Հայաստան, կարծում եմ դա արդեն պարզ է Լիլիթին և Ալեքսին , եթե՞ ոչ, ասեմ: Այդ տարածքից դեպի արևելք արդեն կա Հայաստանը և Արցախը, որոնք գտնվում են Հայաստան աշխարհի արևելյան հատվածում, Արևմտյան հատվածը զավթված է: Արևմտյան անվանումը զուտ պայմանական է, զանազանելու համար: Այլևս ավելորդ եմ համարում անդրադառնալ Ձեր խմբագրությունում Ալեքս մասնակցի այլ սնանկ մոտեցումներին: Կարծում եմ նյութը պիտի վերականգնվի, առավելապես այս աշխարաքաղաքական պայմաններում, թերությունները թող շտկեն իրական մասնագետները կամ մասնագետների հետ քննարկելով: Եվ ոչ կացնահարվածով: Խորին հարգանքով՝ Սուրեն/Հրայր Ղազարյան: Իմ հարգելի խմբագրություն, նորից սարսռեցի զարմանքից, երբ տեսա որ ձեր կայքից հեռացրել եք ԱՄՆ ՀԳԼՄ էջը: Ինչպես նախորդում այս տեղ դարձյալ գործել է ,,նենգ ու խղճուկ,, չիմացությունը: Թերուս գաճաճները չեն կարող մասնագիտական ճիշտ եզրակացություն տալ: Կուզեի հասկանալ ձեր չափորոշիչները, ձեր տրամաբանությունը...: Պահանջում եք փաստեր, հիմքեր աղբյուրներ անվան տակ: Օրինակ պահանջում եք ՀՀ Նախագահի կողմից շնորհած կոչման, պարգևի հիմքը՝ աղբյուրը…Հարգելի խմբագրություն էջում նշված է ՀՀ Նախագահի հրամանագրի համարը, տարեթիվը, տրված պարգևի տարեթիվը, համարը, Ակադեմիայի անդամակցության փաստը և այլն: Կա ՀՀ Նախագահի կայք էջ, ՌԲԳԱ կայք էջ, Ավետիս պաշտոնաթերթ, ԱՀ Վտարանդի կառավարության կայք էջ, որոնց մասին իրազեկվում է: Փառք ԳՈՒԳԼԻՆ և ՎԻՔԻՊԵԴԻԱ կայքին, որոնում պահանջեք, կգտնեք: Էլ ինչպե՞ս հիմնավորել…: Մնում է ենթադրելու, որ այստեղ նույնպես ոչ ազգային հոգեբանությունն է իր սև գործը որոճում: Ազգային կառույցների, ազգանվեր գործիչների կենսագրական և այլ հավաստի տվյալներն ի ցույց բոլորի հանիրավի կասկածանքի տակ դնելուվ: Ի դեպ արդեն աքսիոմատիկ կանոններով պարզ է, որ ԿՈՍՄՈՊՈԼԻՏԻԶՄԸ հայկական ծագում, տրամաբանություն չունի: Նվազ թվաքանակով ազգերի համար կոսմոպոլիտիզմը նշանակում է ազգի ՄԱՀ: Նվազ թվաքանակով ազգերն ինչպիսիք են նաև ՀԱՅԵՐԸ չեն կարող կոսմոպոլիտիզմի մերժմամբ դառնան ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐ: Նման ազգերի հեռացումը կոսմոպոլիտիզմից ազգապահպան, գոյապահպան խնդիր է լուծում: Այո մենք մարդկության ոսկե հունդն ենք, սակայն կոսմոպոլիտիզմը խժռում է նվազ թվաքանակով ազգերին, այդ թվում նաև իր իսկ ՈՍԿԵ ՀՈՒՆԴՆ ու դառնում է անկերպար էություն: Ազգերն են սնում համամարդկայինի վարար գետը և մինչև տարալուծումը պահպանում ազգային համն ու տամը, որով էլ գեղեցկանում է աշխարհը: Կոսմոպոլիտիզմը արեստածին, շինծու կատեգորիա է մեծապետականությունն արդարացնելու միջոց: Հայապահպանման գործում, առավելապես մեր օրերում, իսկ հատկապես արտերկրում մեծագույն դժվարությամբ արվում է այն ինչը ներկայացվում է ՁԵԶ, այսինքն մենք կարողանում ենք լցնել գավաթի այդ չափաբաժինը, ակնկալելով Ձեր օգնությանբ լրացնելու պակասը, շտկելու թերին: Մինչդեռ հայտնվում են ալեքսներն ու լիլիթները և կացնային կանոններով փշրում են ծվեն-ծվեն հավաքած նյութը: Կուզեի իմանալ ալեքսներ, լիլիթներ քնելուց առաջ երբևէ մտածել եք թե այսօր ազգանպաստ ինչ գործ եք արել: Գոնե ԴՈՒՔ հայի ցավով մտահոգ այրեր, նախաձեռնեք վերականգնելու Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում պետականության վերակերտման գործը, համապատասխան կայքերում էջերը: Չեմ խորշում հիշեցնել, որ 1860թ Արևմտահայոց Սահմանադրության հեղինակները ինձ և ձեզ նման անձիք էին: Հիշեցնեմ՝ Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Օտյան, Սերվիչե, Աղաթոն եղբայրներ և այլն: Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակող այրերն էլ բոլորիս նման եղել են հասարակ մահկանացուներ, ոչ ոք կապույտ արյուն չի ունեցել: Այժմ էլ ԲՆՕՐՐԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ տարագրված ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎԱ- ՀԱՋՈՐԴՆԵՐԸ միավորվել ու հիմնել են կառույցներ, որոնց միջոցով փորձում են դարերի փոշին զատել ու կյանքի կոչել ազգային իղձն ու երազանքն իրականություն դարձնել: Այդ մարդիք աղանդի որակ ստացած որևէ խմբավորման, կուսակցության անդամներ չեն, ազնիվ, սրտացավ, հայի հոգսից չփաղչող մտավորականներ են: Միայն կոսմոպոլիտ անկերպարներն ու Հայի թշնամիները կարող են խոչընդոտել այս սուրբ գործին: Հորդորս համեմում եմ իմ միքանի ստեղծագործություններով, որով ավելի տպավորիչ կդարձնեմ ասելիքս: Հուսամ ալեքսներն ու լիլիթները դարձի կգան: Կանխավ հայցելով բոլոր ողջախոհ հայերի, այրերի ներողամտությունը:

ՂԱԶԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ /ՀՐԱՅՐ/ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՆՍ Տունս հեռվից կանչում է ինձ, տանս ճամփան՝ ինձ սպասում, Ե՞րբ պիտի իմ ճամփան բացվի, ու ես դառնամ դեպի տուն: Տանս դուռը ես կբացեմ, ծնկի կգամ հենց շեմին, Տանս բույրը որ վայելեմ, որ խաղաղվի իմ հոգին: Խնկաբույրից ես արբենամ, նախնյաց շնչով պարուրվեմ, Շիրմաքարերն ապուպապիս մեկիկ- մեկիկ համբուրեմ: Խոսքի նստեմ ես նրանց հետ, ցավս լացով լուռ պատմեմ: Ու երդվեմ իմ Սրբերին, դուռս երբե՛ք չփակեմ: Տունս նորել պի՛տ շենանա, շնչով, բույրով գալիքի: Հորս հիմնած այգին նորեն իմ տունդարձով փթթի: Բերքով առատ ծառը ժպտա, այգուս աղբյուրը երգի: Այգուս միջին երամն հավքի՝ թևատարած կկայթի: Պոեմ ձոնվի տուն դարձողի, նուրբ դայլայլով մեղմաբույր: Հայրենի տան հարկի ներքո շարականներ հյուսվի բյուր: Պիտի՛ խորհենք մենք Տիրաբար, որդոցը մեր,պատգամենք, Մեր պապերի Սուրբ Օջախը՝ Տիրավայել պահպանենք: Աստվածատուն է Օջախը Սուրբ, Օջախն իմ հարազատ, Իսկ Եդեմն՝ իմ այգին է, իմ պարտեզը ծաղկազարդ: Գաղթի ճամփան պիտի՛ գոցվի՛, բնավեր մարդ չլինի՛, Օտար հողում ծաղիկն անգամ այլաբույր է, անհոգի: ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ Ես ատում եմ լռությունը. նենգադավ պահ է այն սոսկ, Թուխպ մշուշ է մոլորածին, մուժ է, որից ելք չես գտնում: Ատում եմ ես և աղմուկը. խաղաղ օրն է այն լոկ խեղում , Կյանքը խնդուն ալեկոծում և խոհերդ են իրար բախվում: Ես ատում եմ մենությունը՝ վիճակ գուժկան զանգը ձեռքին, Տերևաթափ աշուն չեկած՝ խռովք՝ հոգու խորքում անհաշտ: Ատում եմ ես անդեմն անգույն և անպատկեր հարմարվողին, Դիպվածական սրիկային, ապիկարին պատեհապաշտ: Ես ատում եմ լռությունը, մենությունը, անդեմ տարրին, Կյանքից միայն օգուտ կորզող, կերպար ստեղծող անկերպարին: Ես սիրում եմ մեղմ հովիկը, խինդով լեցուն կյանքը ծփուն: Գարնան ճիչը, կարկաչն առվի,մեկ էլ փթթող այգին ծաղկուն: Սիրում եմ ես ակնաղբյուրի քչքչոցը, Լեռնագետի բանդագուշակ վազքն ամեհի, Ջրվեժների խելացնոր գահավեժը, Երկինք պեղող վեհ լեռների սեգ սլացքը: Ես սիրում եմ ճախրանքն արծիվ ժամապահի, Ու դողասարսուռ մռնչյունը որձ առյուծի, Խոյանքն ընկնող ասուպների, և շքերթն աշխարհարար, աստվածային աստղաբույլի: Սիրում եմ ես ճշմարիտն ու խոսքը հստակ, Բարեպաշտին ու գիտակին, տաղանդաշատ արարողին, Բերք ու բարիք ստեղծող հայ մշակին ՝իմ հասարակ, Հայրենական ժեռից, քարից ջուր քամողին։ Ես սիրում եմ վեհը անհուն, որ ուսերին իր ծանրացած, Գեղեցկին է հնարք տալիս, որ աշխարհը հենց նա տիրի, Ես սիրում եմ, ի՞նչ թաքցնեմ, գիտեմ հաստատ, Այն եմ սիրում, ինչ որ Մարդը, Մարդն է սիրում:

ԳԺՎԵԼ ԵՄ ԵՍ Եթե ասեմ, որ չեմ գժվել, կխաբեմ ձեզ: Եթե ասեմ հոգս ու դարդից ազատվել եմ, կխաբեմ ձեզ: Եթե ասեմ կերածս միշտ կուլ է գնում, էլ կոկորդիս այն չի կանգնում, Ճիշտ չեմ ասի, կխաբեմ ձեզ: Եթե ասեմ սեղանները, քեֆ-խնջույքն անպակաս է, Կյանքն էլ այստեղ շատ դժվար չէ, Ճիշտը կասեմ, չեմ խաբի ձեզ: Եթե ասեմ այս Արևը,այս երկինքը, կանաչ այգին գեղեցիկ են, Ճիշտը կասեմ, բայց իմը չեն; Եթե ասեմ մարդը մեկ է և ամենուր, Հավատացե՛ք ՝ձեզ չեմ խաբում, բայց օտար են Հոգին, լեզուն չեմ հասկանում: Գժվել եմ ես, այս ամենից. Ամեն մեկն իր հողում է զորեղ մի սար: Փողն ու ոսկին, դղյակները Հայաստան չէ. այստեղ ցուրտ է: Ինձ հասկացե՛ք, գժվել եմ ես… Որ չգժվենք պիտի վերադառնանք… Մասիս-Սիսին, Հայկական Պար լեռնաշխարհին Գերությունից պիտ ազատե՛նք: Մեր Ծովակի կանչին պիտի պատասխանե՛նք: Ցավից տնքող Սեգ Նեմրութի Ցավը պիտի հենց մե՛նք բուժենք: Հայոց Տունն օտար զարմից պիտի փրկե՛նք: Ու՛ ժամն է՝ խոր թմբիրից ազատվելու, Միաբանված ձեռք զարկելու, Ու ժամն է՝ գոտեպնդված խարխափումից վեր հառնելու: Մութ այրերից ելնե՛նք պիտի,՛ հոգիներս վերակերտած, Հայրենի տան ճամփան բռնե՛նք մեկս-մեկու ձեռքից բռնած: Մեր Արևի բյուր շողերը պիտի ցանենք Վանա ծովում, Եվ այնտեղից պիտ, հավաքենք բեղուն հունդն Արարչահյութ: Սեգ Նեմրութին բազմած պիտի,՛ Աստվածները խորհուրդ անեն, Շիկամորուս, ծով աչքերով Վահագնին մեզ Աստված կարգեն, Ու Արարչի կամքով բարի և զորությամբ Արարչատուր, Ազգս նորեն կփյունիկվի Բնօրրանում Հայրենատուր, Նա կլինի տերն իր տան, ու չի թողնի օտար զարմին Սրբապղծեն, ավերակեն Աստվոր Տունն եդեմային: Ու խավարը կնահանջի, լույսի ճամփան բացե՛նք պիտի, Թե միաբան լինենք ազգով, չարն այլևս մեզ չի հաղթի: Խորին հարգանքով՝ Սուրեն/Հրայր Ղազարյան:


Հոդվածի ջնջման առաջարկություն արած մասնակցի պատճառաբանությունն արդարացված չէ: Նախորդ քննարկման ժամանակ ներկայացվել է կոչումների, պարգևների համարներն ու հիմքերը: Առաջարկում եմ էջը թողնել, իսկ էջից հեռացնել ,,ջնջման ենթակա, աղբյուրների պակաս,, զետեղումները: