Մասնակցի քննարկում:ԳոհարՀովհաննիսյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

Անկախ Հայաստան Հաղթանակի օր,անարյուն հաղթանակ

2018թ․Ապրիլի 23(Թավշյա հեղափոխություն,Հաղթանակի օր) Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակից սկսել էր «Իմ քայլը» խորագրով 14-օրյա քայլարշավը դեպի Երևանի Ազատության հրապարակ: Նիկոլ Փաշինյանը 14 օրվա ընթացքում մտադիր էր անցնել 200 կմ ճանապարհ՝ լինելով նաև Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում: Վերջին կանգառը կլիներ Երևանի Ազատության հրապարակը, որտեղ էլ ապրիլի 13-ին՝ ժամը 18։30-ին, հանրահավաք էր նախատեսված։ Փաշինյանի քայլարշավը բողոք է իշխող ուժի դեմ: Ամեն օր ազատատենչները շատանում էին։Օր օրի ավելի շատ մարդ էր լցվում հույսով և պայքարում Նիկոլ Փաշինյանի հետ միասին։Բոլորի նպատակը մեկն էր՝ հաղթանակը։Արդեն 14 օր անց Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում էր։Ամեն քաղաքից,մարզից,գյուղից․․․ամեն տեղից հազարավոր մարդիկ էին միացել նրան։Շատերին թվում էր թե անհույս է,հայերը դատապարտված են տանջվելուն և ստրատիրական հասարակարգում ապրելուն։Թվում էր թե այս բռնատիրական երկիրը երբեք չի դառնա ժողովրդավարական։Բայց․․․․բայց մենք համախմբվելով արեցինք դա։ 2018թ․֊ի Ապրիլի 22֊ին Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը հանդիպեցին բանակցության համար․որը շատ կարճ տևեց:

«Նախ, ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին՝ երկխոսելու, թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այնուհանդերձ, ուրախ եմ»,- հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը:

«Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա, որովհետև երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի [հետ], ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է՝ Ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին, և ես եկել եմ այստեղ՝ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Սարգսյանը սա կոչեց «ուլտիմատում, շանտաժ՝ պետությանը, օրինական իշխանություններին». «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից, և եթե էդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է: Ընտրեք»:

Փաշինյանը հակադարձեց, որ պետք չէ սպառնալիքների տոնով խոսել. «Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք էն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը:

Սարգսյանը պատասխանեց, թե «ժողովրդի անունից 7-8% տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն»: Սարգսյանը լրագրողներին հորդորեց հետևություն անել: Սարգսյանը սպառնում էր այսպես ասած։Մի փոքր ուշ ձեռբակալեցին Նիկոլ Փաշինյանին և ևս 2 պատգամավորի։Սակայն Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը պարզ չէր և շատերիս համար դա առևանգում էր։Թվում էր ,թե ժողովուրդը պետք է վախենա և հետ քաշվի,բայց դա չեղավ։Եղավ հակառակ պրոցեսը,ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին պայքարել։Պայքարում էին նույնիսկ այլ երկրներում գտնվող մեր հայրենակիցները։Շատերը նույնիսկ վերադարձան հայրենիք։Պայքարի դուրս եկան մեր քաջ զինվորները,սկսեցին պայքարին միանալ նաև ոստիկաններից շատերը։Սա մեր հաղթանակն էր։ Ի վերջո Ապրիլի 23֊ին 2018թ․ի, մենք հասանք մեր հաղթանակին։Սերժ Սարգսյանը տվեց իր հրաժարականը․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։ Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։ Եվ սա մեր հաղթանակն էր,բոլորիս։Եվ մենք ապացուցեցինք,որ միասնական կարող ենք ամեն ինչ։

https://www.azatutyun.am/a/29187122.html

http://yerkirmedia.am/1political/nikol-pashinyan-qayl-gyumri/

   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, ԳոհարՀովհաննիսյան :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Սիգմա (քննարկում) 13:07, 23 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ