Մասնակից:ԳոհարՀովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեթուղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արժեթուղթ,(անգլ. Security) սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։ Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները։
  2. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները։ Հայաստանում արժեթղթերի շուկան կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով։[1]

Արժեթղթերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեթղթերը դասակարգվում են 4 հիմնական խմբի՝ ներդրումային,վճարային,տիտղոսային և ածանցյալ։

Ներդրումային արժեթղթերի գործառույթները

  • <<Կարճ փողերի>> վերածումը <<Երկար փողերի>> և <<Մանր փողերի>> վերածումը <<Լայն փողերի>>։
  • Ֆինանսական միջոցների տեղաշարժ։
  • Տնտեսության ֆինանսավորման կարգավորում։

Վճարային արժեթղթերի գործառույթները

  • Շահույթի ապահովում։
  • Պարտքային հարաբերությունների կարգավորում։

Տիտղոսային արժեթղթերի գործառույթները

  • Տնտեսության կարգավորում։
  • Շահույթի ապահովում։

Ածանցյալ արժեթղթերի գործառույթները

  • Ապագա գների կանխորոշում։
  • Ռիսկերի նվազեցում։

Արժեթղթերի շուկայի գործառույթների վերլուծությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խթանում և միավորում
  2. Առևտրային
  3. Իրացվելիության
  4. Տեղեկատվական
  5. Գնային չարաշահումների կանխարգելում
  6. Ռիսկերի նվազեցում
  7. Կապիտալների ծավալի ավելացում
  1. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018-01-10-ին.