Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

WMF Surveys, 18:33, 29 Մարտի 2018 (UTC)

Reminder: Share your feedback in this Wikimedia survey[խմբագրել կոդը]

WMF Surveys, 01:31, 13 Ապրիլի 2018 (UTC)

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey[խմբագրել կոդը]

WMF Surveys, 00:41, 20 Ապրիլի 2018 (UTC)

«Մոլորակի շուրջը» նախագիծ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Ավետիսյան91
Around the planet(transparent).png
«Մոլորակի շուրջը» հետազոտական վիքի-նախագծի համակարգող անձնակազմը ի սրտե շնորհակալություն է հայտնում Հայերեն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, միամսյակների թեմատիկ հոդվածներով մեր հանրագիտարանի հարստացման անշահախնդիր գործի համար։ Մեր նպատակն է համացանցային ազատ բովանդակությունը հասանելի դարձնել հայ ընթերցողի համար և այս նպատակի իրագործման ճանապարհին մեր առջևի ծառացած և առկախված խնդիրներից է որակյալ բովանդակության ստեղծման երաշխիքների ապահովումը։ Գնահատելով նախորդ միամսյակների ընթացքում Ձեր կողմից կատարված որակյալ խմբագրումները՝ սիրով հրավիրում ենք մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և զարգացնել Իտալիայի թեմատիկային (պատմություն, աշխարհագրություն, մշակույթ, պետական կարգ, քաղաքականություն և այլն) վերաբերվող կարևորագույն հոդվածները։ Իտալիայի թեմատիկ հոդվածների վերաբերյալ բովանդակալից ցանկը տեսնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։ Նախքան աշխատանքի սկսելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել նախագծի կանոնները, ինչպես նաև Հայերեն Վիքիպեդիայի հոդվածի շափանիշների վերաբերյալ կանոնակարգը։ Անկախ հանգամանքներից և իրողությունից (բացառությամբ վերոնշյալ հղման մեջ նշված դեպքերի)՝ հոդվածը պետք է ունենա 3000 բայթ որակական ծավալ, ներքին և արտաքին հղումներ, ինչպես նաև ծանոթագրությունների կամ գրականության կարգավիճակ ներկայացված վստահելի աղբյուրներ։ Միացե՛ք մեզ և հարստացրե՛ք մեր հանրագիտարանը Իտալիայի թեմատիկ հոդվածներով։

Հ․գ․, որպես համաձայնության նշան, մայիսի 10-ից հետո ստորև տեղադրեք Ձեր կողմից նախագծի շրջանակներում Իտալիայի թեմատիկ ցանկից ստեղծված առաջին հոդվածը։ Շնորհակալություն ևս մեկ անգամ:

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Original Barnstar Hires.png Յուրահատուկ շքանշան
Մասնակից «Ավետիսեան»։ Շնորհակալ եմ ՚Թավշեայ յեղափոխութիւն (Հայաստան)ՙ յօդուածը «հիմնադրելու» և կարևոր մի քննարկման սկիզբը դնելու համար։ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:32, 4 Հունիսի 2018 (UTC)

Շնորհակալություն[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91, շնորհակալություն ձեր ուշադրության համար ): Natella.M (քննարկում) 05:38, 3 Հուլիսի 2018 (UTC)

Օգնություն[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ավետիսյան91: Ես ձեր օգնության կարիքն ունեմ: Ես ստեղծել եմ այս հոդվածը: Բայց կաղապարի չափը շատ մեծ է: Չգիտեմ ինչու: Կարող եք օգնել Natella.M (քննարկում) 12:33, 12 Հուլիսի 2018 (UTC)

Ողջույն, հարգելի Natella.M։ Շնորհակալություն դիմելու համար։ Ուղղել եմ։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 14:09, 13 Հուլիսի 2018 (UTC)

Հարգելի Ավետիսյան91, շատ շնորհակալ եմ ձեր օգնության համար: ) Natella.M (քննարկում) 07:49, 14 Հուլիսի 2018 (UTC)

Ողջույն, հարգելի Ավետիսյան91: Ես ձեր օգնության կարիքն ունեմ: Ես ստեղծել եմ Դաստակերտ (ագարակ) հոդվածը: Հոդվածս տեղափոխվել է ավազարկղ, քանի որ վիքիֆիկացման կարիք ուներ, բայց ես չեմ կողմնորոշվում ինչպես ուղղեմ սխալս։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ օգնեք։ Նախապես շնորհակալություն։--Susanna Nahapetyan (քննարկում) 12:01, 2 Օգոստոսի 2018 (UTC)
Հարգելի՛ Susanna Nahapetyan, վիքիֆիկացում նշանակում է տեղադրել համապատասխան տեղեկաքարտ, համապատասխան ու ճիշտ ներքին հղումներ, ծանոթագրություններ, ու եթե կան համապատասխան պատկերներ, նաև՝ դրանք: Եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 12:16, 2 Օգոստոսի 2018 (UTC)
Շնորհակալություն, հարգելի Ավետիսյան91: Խնդրում եմ ինձ օգնեք տեղեկաքարտը տեղադրելու գործում, իսկ լուսանկար չեմ գտնում։ Շնորհակալություն։--Susanna Nahapetyan (քննարկում) 12:36, 2 Օգոստոսի 2018 (UTC)

Դիմել[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Ավետիսյան91: Ցավում եմ եթե ես անհանգստացնել ձեզ: Որոշ հոդվածների կաղապարների խնդիր կան: Օրինակ. այս կամ այս և շատ թանգարանների կաղապարներ։ Ես չեմ հասկանում, թե ինչու: Եթե օգնեք ինձ, ես ուրախ կլինեմ: Հարգանքներով՝--Natella.M (քննարկում) 08:26, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)

Ողջույն հարգելի Natella.M։ Շնորհակալություն դիմելու համար։ Խնդիրը քարտեզի հետ էր կապված, բացակայում էր Բաքվի տեղորոշման քարտեզը։ Ստեղծեցի։ Եթե այլ խնդիրներ նկատեք, ասեք։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:14, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)
Հարգելի՛ Ավետիսյան91, Շատ շնորհակալ եմ: Ներողություն անհանգստության համար: --Natella.M (քննարկում) 09:26, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)

Ողջույն-խնդրանք-հարցում[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91, շնորհակալություն ուշադրության համար : Արաքսյա Հունանյան էջն եմ ստեղծել, սակայն հոդվածում առկա նկարը հեռացվել է։ Պատճառը նկարի աղբյուրների բացակայությունն էր։ Ինչպե՞ս կարելի է վերականգնել այն, և այնպես անել, որ չհեռացվի այլևս։ Նկարը կա ազգային արխիվում ֆոնդ 681, ցուցակ 26 և Արաքսյա Հունանյանի գրքում (Նախադպրոցական դաստիարակության երախտավորները)։ Գուցե ուրիշ տեղ էլ է տպվել, բայց հիմա ձեռքի տակ չունեմ այլ նյութեր։ Նախապես շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tatevhovikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Tatevhovikyan, եթե նկարի հեղինակը Դուք չեք, իսկ հեղինակը չի թույլատրել այն օգտագործել ազատ արտոնագրով, ապա նկարը համարվում է «Ոչ ազատ պատկեր»։ Այն կարող եք բեռնել միայն որպես ոչ ազատ։ Անցեք նիշք այս հղումով և պարտադիր լրացրեք բոլոր դաշտերը։--Ավետիսյան91 (քննարկում) 06:25, 30 Սեպտեմբերի 2018 (UTC)

Շնորհակալություն[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91, շնորհակալություն ձեր ուշադրության համար ): Tatevhovikyan (քննարկում) Հարգելի Ավետիսյան, մի հարց ունեմ։ Հարազատներիս մեկի մայրիկի մասին հոդված եմ մշակել, վիկիպեդիայում իմ մյուս էջով գրառումն արել եմ։ Նկարը հեռացվել է գրառման մեջից, հղման բացակայության պատճառով։ Նկարի մասին ինֆորմացիա կա, որը հուսամ սպառիչ ինֆորմացիա է։ Խոսքը Նկարիչ Հմայակ Ավետիսյանի կնոջ, մանկավարժ Արաքսյա Հունանյանի կենսագրության մասին է (https://hy.m.wikipedia.org/wiki/Արաքսյա_Հունանյան)։ Ա. Հունանյանի դստեր տրամադրած տեղեկատվության համաձայն ավելացրել եմ հոդված, իսկ նկարի վերաբերյալ ինֆորմացիան կարող եմ հիմա տրամադրել։

Նկարը կա ազգային արխիվում ֆոնդ 681, ցուցակ 26 և ա.հունանյանի գրքում Նախադպրոցական դաստիարակության երախտավորները։ Գուցե ուրիշ տեղ էլ է տպվել, բայց հիմա ձեռքի տակ չկան այլ նյութեր։ Ինչպե՞ս կարող եմ վերականգնել նլարը: նախապես շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tatevhovikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն հարգելի Tatevhovikyan։ Վիքիպեդիայի պատկեր ավելացնելու համար կան որոշակի չափանիշներ՝ կախված պատկերի կարգավիճակից։ Առաջարկում են ծանոթանալ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում նյութին և Կաղապար:Ոչ ազատ պատկեր կաղապարին։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 18:51, 27 Սեպտեմբերի 2018 (UTC)


ԵԿՄ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Ավետիսյան91,Երկրապահի էջի վերաբերյալ. պետք է նկատեմ, որ գրվածն էլ սուբյեկտիվ էր՝ հղում չպարունակող կարծիք: Երկրորդ, եթե Ձեր ստեղծած էջն ՝ կխնդրեի անվանումը ճիշտ գրել, քանի որ կազմակերպության անունը Երկրապահ կամավորականների միություն է: Նաև՝այս կազմակերպությունում հրամանատարներ, որպես այդպիսին չկան: Ձեր նշած հրամանատարներ Վազգեն Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահներն են եղել: Իսկ պատերազմած հրամանատարներ, եթե առհասարակ նկատի ունեք, ԵԿՄ-ում շատ կան(կամավորական ջոկատների հրամանատարները):– Այս անստորագիր գրառման հեղինակն է Kamavorakan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն։ Հոդվածը ես եմ ստեղծել, սակայն այդ հատվածը՝ ոչ։ Եթե անձահամաձայնություն կա հատվածի հետ, հոդվածի քննարկման էջում քննարկում բացեք։ Վիքիպեդիայում հոդվածներն աշխատում են տեղեկաքարտերով, ԵԿՄ հոդվածի համար ընտրված է «Ռազմական ստորաբաժանում» տեղեկաքարտը, որի մեջ չեք կարող գրել ղեկավար, դա չի երևա։ Ուրեմն պետք է փոխել տեղեկաքարտը օրինակ՝ «Կազմակերպություն»։ Այդ դեպքում ղեկավար կարող է լինել։ Հոդվածի անունը, եթե ունեք վստահելի աղբյուր, որ «Երկրապահ կամավորականների միություն» է և ոչ «Երկրապահ կամավորական միություն», ապա տեղադրեք հղումը և ես կանվանափոխեմ։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:43, 8 Նոյեմբերի 2018 (UTC)
Շնորհակալություն արձագանքի համար: Այս պահին կազմակերպության ekm.am կայքը չի գործում, և ես չեմ կարող ՀՀ Երկրապահ Կամավորականների Միություն (սա է ամբողջական անվանումը) հասարակական կազմակերպության կանոնադրությունից հղում ուղարկել:Որպես վստահելի աղբյուր՝ հղում եմ կառավարության կայքի ինֆորմացիան՝ http://www.gov.am/am/news/item/11285/: Իսկ առհասարակ, քանի դեռ լիովին չեմ տիրապետում Վիքիպեդիայի տեխնիկական միջոցներին, կարո՞ղ եք օգնել ինձ հարցերի դեպքում: Կանխավ շնորհակալ եմ: Եթե դեմ չեք՝ էլ. փոստով. ekmerkrapah@gmail.com:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Kamavorakan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հոդվածն անվանափոխվել է, տեղեկաքարտը՝ փոխվել։ Խմբագրման ցանկացած հարցով կարող եք ինձ դիմել իմ կամ Ձեր քննարկման էջում։ Ակնհայտ է, որ Դուք հոդվածի առարկայի հետ փոխկապակցված անձ եք, ուստի կխնդրեմ հետագա խմբագրումները լինեն մաքսիմալ օբյեկտիվ և չեզոք։ Կառաջարկեմ ծանոթանալ Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան նյութին։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:07, 8 Նոյեմբերի 2018 (UTC)

(3508) Պաստեռնակ էջի վերանվանման հետ կապված[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան, չեմ վիճում գրողի անվան տառասխալի ուղղման մասով, բայց եթե ուղղել եք, ուղղեիք նաև էջի պարունակությունը, այդպես ավելի ամբողջական կստացվեր: "Մունաթ" չեմ գալիս, պարզապես ես եդպես եմ անում :) --Ahaik (քննարկում) 11:48, 15 Նոյեմբերի 2018 (UTC)

Շնորհակալություն նկատելու համար։ Արված է։--Ավետիսյան91 (քննարկում) 11:50, 15 Նոյեմբերի 2018 (UTC)

Իմ խմբագրումներ[խմբագրել կոդը]

Այստեղ կներկայացնեմ համեմատաբար մեծ քանակով կատարվող և կատարվելիք փոփոխությունները և պատճառները։ Եթե ունենաք հարցեր, առաջարկություններ կամ դիտողություններ, գրեք այստեղ։

  • Առաջինը «պատճե» բառի փոխարինումն է «պատճեն»-ով, որոշիչ հոդով՝ «պատճենը» կամ «պատճենն», հոգնակին՝ «պատճեններ»,
  • «ընդհակառակ»՝ «ընդհակառակը»,
  • «սպիեր»՝ «սպիներ»,
  • «շտաբեր»՝ «շտաբներ»,
  • «բրենդեր»՝ «բրենդներ»,
  • «ամենալավագույն»՝ «լավագույն»։ Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:55, 24 Նոյեմբերի 2018 (UTC)
  • «հասցրեցին»՝ «հասցրին»,
  • «սյունյակ»՝ «սյունակ»,
  • «աղյուսյակ»՝ «աղյուսակ»,
  • «հույսով եմ»՝ «հուսով եմ»։--Ավետիսյան91 (քննարկում) 16:22, 25 Նոյեմբերի 2018 (UTC)
  • «դաստիրակ*»՝ «դաստիարակ*»,
  • «բարյացկամ*»՝ «բարյացակամ*», վերևի հղումը և սա։--Ավետիսյան91 (քննարկում) 08:08, 28 Նոյեմբերի 2018 (UTC)