Մասնակից:Yeva Adamyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի տիեզերանավը
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրԳիտական ֆանտաստիկա
Թեմատիեզերք
Թվական2021
ՊրեմիերաՓետրվարի 5
Լեզուկորեերեն, անգլերեն
ՌեժիսորՉո Սոնգ Հի
ԴերակատարներՍոնգ Ջունգ Կի, Կիմ Թե Րի, Ջին Սոն Կյու, Յու Հէ Ջին
ԵրաժշտությունԿիմ Թեսոնգ
ՄոնտաժՆամ Նա Յոնգ, Հա Միրա
ԿինոընկերությունԲիդանգիլ, Dexter Studios
Տևողություն136 րոպե
Բյուջե24 միլիարդ հարավկորեական վոն

«Հաղթանակի տիեզերանավը» (կորեերեն՝ 승리호) ֆիլմը 2021 թվականին Նեթֆլիքսում թողարկված Հարավային Կորեայի առաջին ֆիլմն է տիեզերքի մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2092 թվականին Երկիր մոլորակը աղտոտվեց և հիվանդությունների պատճառով այն դարձավ դժվար բնակելի: Համալսարանական տեխնոլոգիական ծառայությունները (UTS) մարդկության համար նոր տուն է կառուցում Երկրի արբանյակային ուղեծրում, բայց միայն քչերն են կարող այնտեղ ապրել: «Հաղթանակի տիեզերանավը» տիեզերական աղբահանության նավի անձնակազմը, յուրաքանչյուրը իր կյանքի պատմությամբ, ապրում է ուղեծրում՝ մաքրելով աղբը։ Սակայն, երբ նրանք հայտնաբերում են Դորոթի անունով ռոբոտին (իրական անունը Կանգ Կոտնիմ), որը հայտնի է որպես զանգվածային ոչնչացման զենք, նրանց կյանքում հանկարծակի շրջադարձային պահ է գալիս:

Ֆիլի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբնական անվանումը «Բոնգեհո» էր[1]:2019 թվականի մայիսին չինական Huai Brothers ազգային ընկերությունը ֆիլմում ներդրել է 4,2 միլիոն դոլար[2]: «Աստծո հետ միասին.Մեղք և պատիժ» և «Բեկդուսան» մարտաֆիլմերի ստեղծման հիմքում ընկած Dexter Studios տեսողական էֆեկտների ընկերությունը վարձվեց «Հաղթանակի տիեզերանավը» ֆիլմի համար[3]:

Կաստինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-ի հունիսին հաղորդվեց, որ Սոնգ Ջունգ Կին համաձայնել է նկարահանվել Չո Սոնգ Հիի հաջորդ ֆիլմում: Այն դարձավ երկրորդ համագործակցությունը «Մարդագայլ տղան» ֆիլմից հետո[4]: 2019-ի հունվարին Կիմ Թե Րին ստանձնեց տիեզերանավի ավագի դերը[5]: Վերջնական թիմը հաստատվեց 2019 թվականի հունիսին, երբ Յու Հէ Ջինը միացավ հիմնական դերասանական կազմին `ռոբոտի շարժումների նկարահանման և ձայնային դերասանության համար[6][7]: Բրիտանացի դերասան Ռիչարդ Արմիթիջը Ինստագրամյան իր էջում հայտարարել էր, որ նկարահանումները կսկսվեն 2019 թվականի հուլիսից[8][9]:

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել են 2019 թվականի հուլիսի 3-ին, իսկ նկարահանումներն ավարտվել են նոյեմբերի 2-ին[10]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին թրեյլերում, որը թողարկվել է 2020 թվականի մայիսի 6-ին, հայտարարվեց, որ «Հաղթանակի նավը» կինոթատրոնում կցուցադրվի ամռանը[11][12]: 2020-ի հունիսի 12-ին հայտարարվեց, որ ֆիլմի թողարկումը, որը նախատեսվում էր անցկացնել Չուսոկի ժամանակ, հետաձգվում է COVID-19 համավարակի պատճառով[13][14]: 2020 թվականի օգոստոսի 3-ին թողարկվեց երկրորդ թրեյլերը ֆիլմի թողարկման ամսաթվի հետ միասին, որը սեպտեմբերի 23-ն էր[15][16]։ 2021 թվականի փետրվարի 5-ին այն թողարկվեց Նեթֆլիքսում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]