Մասնակից:Voskanyan/Վոլոդյա Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդյա Լևոնի Ամիրջանյան
9 օգոստոսի, 1950 - 4 հուլիսի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Տումի, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Հադրութի շրջան

Վոլոդյա Ամիրջանյան (9 օգոստոսի, 1950, Տումի, Հադրութի շրջան - 4 հուլիսի, 1993, Հադրութի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդյա Ամիրջանյանը ծնվել է 1950 թ. օգոստոսի 9-ին Հադրութի շրջանի Տումի գյուղում։ 1967-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1969-71 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է Ստեփանակերտի ավտոդպրոցը, աշխատել գյուղի կոլտնտեսությունում որպես ավտովարորդ։ Ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերում, մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. հուլիսի 4-ին՝ մարտական գործողություններից մեկի ժամանակ, Հադրութի շրջանում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Տումիի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Օգոստոսի 9 ծնունդներ Կատեգորիա:1950 ծնունդներ Կատեգորիա:Հուլիսի 4 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Տումի գյուղում ծնվածներ