Մասնակից:Voskanyan/Ռուդիկ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդիկ Սուրենի Ալավերդյան
Պատկեր:Ռուդիկ Ալավերդյան.jpg
8 ապրիլի, 1959 - 19 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քյուրաթաղ, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կարախանբեյլի

Ռուդիկ Ալավերդյան (8 ապրիլի, 1959, Քյուրաթաղ, Հադրութի շրջան - 19 հունվարի, 1994, Կարախանբեյլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդիկ Ալավերդյանը ծնվել է 1959 թ. ապրիլի 8-ին Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցի ութերորդ դասարանը, Մարտունու պրոֆտեխուսումնարանում ստացել է մեխանիզատորի մասնագիտություն, աշխատել է հայրենի գյուղի պետական տնտեսությունում։ 1977-79 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

Արցախյան շարժման ժամանակ ծառայել է գյուղի ջոկատում։ Մասնակցել է Ֆիզուլիի, Հորադիզի, Բահմանլիի, Մարտակերտի համար մղված մարտերին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 19-ին Կարախանբեյլի գյուղում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Քյուրաթաղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Ապրիլի 8 ծնունդներ Կատեգորիա:1959 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 19 մահեր Կատեգորիա:1994 մահեր