Մասնակից:Voskanyan/Ռուբիկ Այդինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբիկ Ռաֆիկի Այդինյան
26 փետրվարի, 1966 - 9 փետրվարի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գիշի, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Աղբուրուն

Ռուբիկ Այդինյան (26 փետրվարի, 1966, Գիշի, Մարտունու շրջան - 9 փետրվարի, 1993, Աղբուրուն), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբիկ Այդինյանը ծնվել է 1966 թ. փետրվարի 26-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում և ձեռք բերել խառատի մասնագիտություն ու միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում։ Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988 թ-ից։ Սկզբնական շրջանում ծառայել է Լիսագորում տեղակայված հրետանային գնդում, այնուհետև տեղափոխվել է հայրենի գյուղ ու ծառայել գյուղի ջոկատում։ Մասնակցել է շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. փետրվարի 9-ին Աղբուրունում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Գիշիի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Փետրվարի 26 ծնունդներ Կատեգորիա:1966 ծնունդներ Կատեգորիա:Փետրվարի 9 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Գիշի գյուղում ծնվածներ