Մասնակից:Voskanyan/Միշա Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշա Ալեքսեյի Աղասյան
5 մարտի, 1958 - 31 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարտակերտ
Մահվան վայրԼՂՀ Պուշկեն յալ

Միշա Աղասյան (5 մարտի, 1958, Մարտակերտ - 31 հունվարի, 1994, Պուշկեն յալ բարձունք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Աղասյանը ծնվել է 1958 թ. մարտի 5-ին Մարտակերտ ավանում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1980 թ.աշխատել է Գյուղքիմիայում որպես ինժեներ, այնուհետև ինժեներ է աշխատել մեքենատրակտորային պարկում։ 1990 թ. ակտիվորեն մասնակցել է անասնապահական ֆերմաներն ադրբեջանցիներից պաշտպանելու գործին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 31-ին «Պուշկեն յալ» բարձունքում ականի պայթյունից։ Ամուսնացած էր, ունի երկու որդի։ Հանգչում է Մարտակերտի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մարտի 5 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 31 մահեր Կատեգորիա:1994 մահեր Կատեգորիա:Մարտակերտ քաղաքում ծնվածներ Կատեգորիա:1958 ծնունդներ