Մասնակից:Voskanyan/Մաքսիմ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Բագրատի Այվազյան
22 մարտի, 1955 - 13 սեպտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հադրութ
Մահվան վայրՀայաստան Երևան
Կոչումավագ սերժանտ

Մաքսիմ Այվազյան (22 մարտի, 1955, Հադրութ - 13 սեպտեմբերի, 1993, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Այվազյանը ծնվել է 1955 թ. մարտի 22-ին Հադրութ ավանում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1973-75 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է սովխոզում։ Մասնագիտությամբ իրավաբան էր։ Աշխատել է Ներքին գործերի բաժանմունքում, ուներ ավագ սերժանտի կոչում։ Մասնակցել է Տողի և Այգեստանի ազատագրական մարտերին։ 1993 թ. օգոստոսի 11-ին ծանր վիրավորվել է և սեպտեմբերի 13-ին մահացել Երևանի հոսպիտալում։ Ամուսնացած էր, ունի երեք դուստր։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մաքսիմ Այվազյան Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-28-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մարտի 22 ծնունդներ Կատեգորիա:1955 ծնունդներ Կատեգորիա:Սեպտեմբերի 13 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Հադրութ քաղաքում ծնվածներ