Մասնակից:Voskanyan/Կամո Սերգեյի Աղաջանյան (Ղլիժբաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Աղաջանյան (այլ կիրառումներ)
Voskanyan/Կամո Սերգեյի Աղաջանյան
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղլիժբաղ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ

Կամո Աղաջանյան (22 հունվարի, 1966, Ղլիժբաղ, Ասկերանի շրջան - 28 նոյեմբերի, 1994, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աղաջանյանը ծնվել է 1966 թվականի հունվարի 22-ին Ասկերանի շրջանի Ղլիժբաղ գյուղում։ Ասկերանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գանձակի (Կիրովաբադ) գինեգործական ուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գինեգործարանում։ Մեկնել է Կրասնովոդսկ, իսկ այնտեղից Սոչի` պայմանագրով աշխատելու համար։ Սակայն հայրենի հողի կանչով վերադարձել և անդամագրվել է ընդհատակյա ջոկատում։ 1989 թվականին վիրավորվել է, իսկ 1991 թվականին երկրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվել է Երևան։ Երկար բուժվելուց հետո նա նորից համալրել է հայրենյաց պաշտպանների շարքերը և ծառայությունը շարունակել Ասկերանի ՊՇ-ում` որպես շտաբի պետ։ Ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Զոհվել է 1994 թվականի նոյեմբերի 28-ին Ստեփանակերտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ զավակ։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ