Մասնակից:Voskanyan/Գրիշա Աղաջանյան (ազատամարտիկ)
Գրիշա Երվանդի Աղաջանյան | |
---|---|
1959 հոկտեմբերի 20 - անհայտ | |
Ծննդավայր | Ղազանչի, Մարտակերտի շրջան |
Գրիշա Աղաջանյան (20 հոկտեմբերի, 1959, Ղազանչի, Մարտակերտի շրջան - անհայտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիշա Աղաջանյանը ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 20-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում Լենինգրադ քաղաքում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում և որպես բանվոր աշխատել Ղարմետաքսկոմբինատում, այնուհետև՝ գինեգործարանում։ Մասնակցել է Ջանհասանի, Կարմիր Շուկայի, Շուշիի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների համար մղված մարտերին։ Անհայտ կորել է 1992 թ. օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանի Ալաշանի տեղամասում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գրիշա Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Հոկտեմբերի 20 ծնունդներ
Կատեգորիա:1959 ծնունդներ