Մասնակից:Voskanyan/Գենադի Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Անանյան
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մեծ շեն, Մարտակերտի շրջան

Գենադի Ալեքսանդրի Անանյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Անանյանը ծնվել է 1958 թ. օգոստոսի 28-ին Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև Երևանում ստացել ավտոմեխանիկի մասնագիտություն։ 1978-80 թթ. ծառայել է Խորհրդային բանակում Չիտա քաղաքում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Սևան քաղաքում և աշխատել որպես ավտովարորդ։ 1990 թ. վերադարձել է հայրենի գյուղ և աշխատանքի անցել պետտնտեսությունում։ 1991-ից կամավորագրվել է Վլադիմիր Բալայանի ջոկատում, իսկ 1992-ից՝ Աշոտ Ղուլյանի վաշտում։ Անհայտ կորել է 1992 թ. օգոստոսի 18-ին Գյուլաթաղի տարածքում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գենադի Անանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-03-02-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Օգոստոսի 28 ծնունդներ