Մասնակից:Voskanyan/Գառնիկ Ահարոնյան
Գառնիկ Ռոբերտի Ահարոնյան | |
---|---|
Պատկեր:Գառնիկ Ահարոնյան.jpg | |
30 ապրիլի, 1972 - 22 հուլիսի, 1992 | |
Ծննդավայր | Սզնեք, Ասկերանի շրջան |
Մահվան վայր | Քյաթուկ, Ասկերանի շրջան |
Պարգևներ |
Գառնիկ Ահարոնյան (30 ապրիլի, 1972, Սզնեք, Ասկերանի շրջան - 22 հուլիսի, 1992, Քյաթուկ, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գառնիկ Ահարոնյանը ծնվել է 1972 թ. ապրիլի 30-ին Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ Ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Հեռավոր Արևելքի Բելագորսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո կամավորագրվել է Սզնեք գյուղի ջոկատին, մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և Արցախի «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Սզնեք գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գառնիկ Ահարոնյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Ապրիլի 30 ծնունդներ
Կատեգորիա:1972 ծնունդներ
Կատեգորիա:Հուլիսի 22 մահեր
Կատեգորիա:1992 մահեր