Մասնակից:Voskanyan/Արմեն Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աղաբաբյան (այլ կիրառումներ)
Արմեն Գրիգորի Աղաբաբյան
Պատկեր:Արմեն Աղաբաբյան.jpg
3 դեկտեմբերի, 1962 - 2 ապրիլի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Քարվաճառ
Պարգևներ

Արմեն Աղաբաբյան (3 դեկտեմբերի, 1962, Ստեփանակերտ - 2 ապրիլի, 1993, Քարվաճառ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Աղաբաբյանը ծնվել է 1962 թ. դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ե.Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, որից հետո ընդունվել է Ստեփանակերտի թիվ 21 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատել որպես ներկարար։

1992-ի փետրվարին զինվորագրվել է պարետային վաշտի հետախույզների խմբում, իսկ այնուհետև՝ թիվ 3 գումարտակի յոթերորդ վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Խոջալուի, Ջանհասանի, Լաչինի, Քելբաջարի և Մարտակերտի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 2-ին ականի պայթյունից, Քելբաջարում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Աղաբաբյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Դեկտեմբերի 3 ծնունդներ Կատեգորիա:1962 ծնունդներ Կատեգորիա:Ապրիլի 2 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ