Մասնակից:Voskanyan/Աշոտ Բենիկի Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Աշոտ Բենիկի Ադամյան
Պատկեր:Աշոտ Բենիկի Ադամյան.jpg
15 հունիսի, 1955 - 20 նոյեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Զագլիկ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Զագլիկ, Մարտակերտի շրջան

Աշոտ Ադամյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ադամյանը ծնվել է 1955 թ. հունիսի 15-ին Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Հաթերքի միջնակարգ դպրոցում, այնուհետև Քաջարանի պրոֆտեխուսումնարանում ստացել է եռակցողի մասնագիտություն։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ծառայության է անցել հայրենի գյուղի ջոկատում, մասնակցել Չլդրանի և պաշտպանական մի շարք այլ մարտերի։ Զոհվել է 1993 թ. նոյեմբերի 20-ին Զագլիկի պաշտպանության ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Զագլիկ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հունիսի 15 ծնունդներ Կատեգորիա:1955 ծնունդներ Կատեգորիա:1993 մահեր