Մասնակից:Viktorya Manvelyan/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նար-Դոս Հերոսի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսի մահը Նար-Դոսի բանաստեղծություններից է։ Այն գրել է 1886թ․ հունվարի 14-ին, սակայն հրատարակվել է 1970 թվականին։ Բանաստեղծությունը առանձին գրքով չի հրատարակվել։

ՀեղինակՆար-Դոս
ԺանրԲանաստեղծություն
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1886թ․ հունվարի 14
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1970 թվական

Հերոսի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ընկավ․․․

Եվ անթիվ սրտամաշ հառաչանքներին

Հուսաբեկ, բայց ահեղ մի հառաչ կրկին

Ավելացավ․․․

Եվ զինաց ահաբեկ խիստ շառաչյունը,

Եվ պատերազմողաց գոռ ու գոչյունը,

Արձագանք են գտնում նրա ականջներում

Եվ արյունը եռում նրա երակներում․․․

Նար-Դոս

Իսկապե՞ս նա ընկավ․․․ մո՞տ է նա մահվան․․․

Բայց դեռ թշնամու նա ծարավ է արյան․․․

Ո՜հ, մի՞թե այդպես շուտ Հայրենյաց Ոգին

Ավելորդ համարեց կյանքը հերոսին։

Ո՜հ, ո՛չ, այդ երազ է, երազ խաբուսիկ․

Դեռ յուր Հայրենիքըկանչում է մարդիկ,

Մարդիկ քաջ, անվեհեր, հերոս, եռանդուն․․․

«Տվե՛ք,-- նա գոռում է,-- ինձ ազատություն․․․»

Միթե այդ ինքն է այդպես գետնին թավալվում

Հավասար վեհերոտ մի զինվորի հետ,

Որի շունչը արդեն եղել է անհետ,

Որի անունը հեք, անպիտան, թշվառ,

Ամոթ, նախատինք է Հայրենյաց համար․․․

Ո՜հ, ամոթ․․․ Բորբոքվեց ներսը հերոսի,

Մահամերձ վիրավոր, խոցված հերոսսի․․․

Նա ցատկեց․․․ Ուզում է պինդ ոտի կանգնել,

Տակավին նա զենքը ձեռքից չի թողել․․․

Եվ հազիվ շնչելով նա հուշ է ածում

Դեպ՝ պատերազմական զոռը անպատում,

Եվ հազիվ շնչելով նա հուշ է անում

Դեպ՝ պատերազմական զոռը անապատում,

Եվ մերթ շշնջում է, մերթ գոռում սաստիկ՝

«Ազատությո՜ւն քեզ, ի՜մ սիրուն Հայրենիք․․․»

Սակայն․․․ այդ երազ չէ,-- նա խոցված է խոր․

Ո՜հ, խորտակվեցան նրա հույսերը նորից,

Եվ վերջին հառաչը դուրս թռավ կրծքից՝

«Ո՜հ, որքան դժվար է մեռնել այսպես վաղ,

Երբ դեռ Հայրենիքս չեմ տեսել անկախ․․․»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոս, «Երկերի ժողովածու», հատոր հինգերորդ, էջ 18